▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ Գալուստ Սահակյանի սկանդալային հանդիպման մասին. 1in.am

 

«Օսեթիայի ԱԺ նախագահը Ղարաբաղ պաշտոնական այցի ժամանակ ցանկություն է հայտնել ցավակցել՝ ապրիլի 24-ի հետ կապված: Տևել է ընդամենը 5 րոպե, ցավակցել ու գնացել է. այդտեղ որևէ պաշտոնական հանդիպում չի եղել»,- ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Գալուստ Սահակյանի և Օսեթիայի ԱԺ նախագահի հանդիպման վերաբերյալ:
Լրագրողի այն դիտարկմանը, որ Վրաստանում այդ հանդիպումը անհանգստություն է առաջացրել, խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ այլևս չեն անհանգստանում, որովհետև ճշտում է կատարվել:
«Այնտեղ սխալ ինֆորմացիա էր գնացել, ճշտում է կատարվել, և հիմա կարող եք կարդալ, թե կայքերում ինչ է գրված: Նշվում է, որ մարդը գնացել է Ղարաբաղ: Վրաստանը հասկացել էր, թե հրավերը եղել է ԱԺ կողմից, բայց հրավերը եղել է Ղարաբաղի կողմից»,-հավելեց նա:
Բաղդասարյանը խորհուրդ տվեց այդ հանդիպումը միջպետական սկանդալ չանվանել. «Հանդիպումների մեջ ազատ եմ, եթե վաղը Ադրբեջանից էլ մարդ գա ու ցանկություն հայտնի մեզ ցավակցել, ապա ես հաճույքով կընդունեմ»:

1in.am-ը գրում է, որ «Օսեթիայի ԱԺ նախագահը Ղարաբաղ պաշտոնական այցի ժամանակ ցանկություն է հայտնել ցավակցել՝ ապրիլի 24-ի հետ կապված: Տևել է ընդամենը 5 րոպե, ցավակցել ու գնացել է. այդտեղ որևէ պաշտոնական հանդիպում չի եղել»,- ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Գալուստ Սահակյանի և Օսեթիայի ԱԺ նախագահի հանդիպման վերաբերյալ:

Լրագրողի այն դիտարկմանը, որ Վրաստանում այդ հանդիպումը անհանգստություն է առաջացրել, խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ այլևս չեն անհանգստանում, որովհետև ճշտում է կատարվել:

«Այնտեղ սխալ ինֆորմացիա էր գնացել, ճշտում է կատարվել, և հիմա կարող եք կարդալ, թե կայքերում ինչ է գրված: Նշվում է, որ մարդը գնացել է Ղարաբաղ: Վրաստանը հասկացել էր, թե հրավերը եղել է ԱԺ կողմից, բայց հրավերը եղել է Ղարաբաղի կողմից»,-հավելեց նա:
Բաղդասարյանը խորհուրդ տվեց այդ հանդիպումը միջպետական սկանդալ չանվանել:

Մՙանրամասները՝ սկզբնաղբյուրում և տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին