▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերաքննիչ դատարանն ամփոփոխ է թողել դերասանի գործով դատավճիռը

Վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ թողեց Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Վարդան Պետրոսյանի գործով:

Վարդան Պետրոսյանը հունվարի 29-ին դատավոր Վաղինակ Մկրտչյանի վճռով դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, ինչպես նաև 2 տարով զրկվել էր տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։

Տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը Վերաքննիչ դատարանից պահանջել էր Վարդան Պետրոսյանի դատավճիռը 5-ից դարձնել 6, իսկ վարորդական իրավունքից զրկել ոչ թե 2, այլ 3 տարով։

Տուժող Արթուր Հակոբյանը և Նաիրա Հայրապետյանը վրդովմունքով արձագանքեցին դատարանի որոշմանը. «Բոլորը ծախված են, մենք գիտենք, որ Վարդանը հարբած է եղել, նույնիսկ իր հարազատներն են դա ասել: Երկու ջահել երեխեքի գլուխն ա կերել ու մենք չենք պատրաստվում հաշտվել»,- ասաց Արթուր Հակոբյանը:

Որոշման հրապարակման ժամանակ մեղադրողը և տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը ներկա չէին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին