▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրի Վարդանյանը ափսոսանք է հայտնել Գալուստ Սահակյանի քայլի համար. yerkir.am

yerkir.am-ը գրում է. Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանանին մայիսի 4-ին հրավիրել են Վրաստանի ԱԳՆ՝ Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հետ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հանդիպման հետ կապված. հայտնում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ն:

Վրաստանի փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն վրացական կողմի ծայրահեղ մտահոգությունն է հայտնել այս հանդիպման փաստի առթիվ: Նա նշել է, որ այդ փաստը հակասում է Հայաստանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամությանը և վնաս հասցնում երկկողմ հարաբերություններին:

Յուրի Վարդանյանը, իր հերթին, ափսոսանք է հայտնել կատարվածի հետ կապված և ասել, որ Երևանը անհապաղ կծանոթանա Վրաստանի դիրքորոշման հետ:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին