▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետությունը միայն փողով չէ, որ հարուստ է

Մեր որոշ պաշտոնյաների ձգտումը ամեն կերպ պետբյուջեն փողով լցնելու արդեն դուրս է գալիս մարդու տրամաբանության և առողջ ողջախոհության սահմաններից: Այդքան մտահոգված եք բյուջեն լցնելով` ավելի հեշտ ձև կա. քիչ ծախսեք: Նախ, կառավարության անդամների պետական ծախսերը կրճատեք, հեչ պարտադիր չի, որ նախարարին առանձին մեքենա սպասարկի, նրա ընտանիքի անդամներին` ևս մեկը, այն էլ` պետության հաշվին անսահման բենզինով: 
Պետության հարստությունը միայն փողը չի. արդարությունը և քաղաքացիների կամ բնակիչների մասին հոգատարությունն ավելի մեծ ռեսուրս են: Որովհետև այդպես է ստեղծվում նվիրյալ քաղաքացին, ով իր երեխային երբեք չի ասի "երկիրը երկիր չի" կամ "այստեղ ապագա չկա":
Այնպես որ մեր որոշ պաշտոնյաների խոսքերն այն մասին, թե նոր հարկատեսակ սահմանելով զգալի եկամուտներ կապահովվեն, ճիշտ են, բայց կյանքի օրենքն այն է, որ մի տեղ ձեռք ես բերում, մի ուրիշ տեղ կորցնում: Իսկ այս պահին կորչում է պետության նկատմամբ առանց այդ էլ անկայուն վստահությունը: 
Ինչպես հարուստ մարդը դեռ լավ կամ ուժեղ մարդ չէ, այլ ուղղակի փողատեր մարդ է, այդպես էլ հարուստ պետությունը դեռ լավ կամ ուժեղ պետություն չէ, այլ պարզապես հարուստ պետություն է:

Մովսես Դեմիրճյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին