▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարգացրե՛ք բժշկությունը մարզերում, հարգելի պատասխանատունե՛ր

Զարգացրե'ք բժշկությունը մարզերում, հարգելի' պատասխանատուներ։ Շատ ուրախանում եմ, երբ լսում եմ, որ Երևանյան այս կամ այն հիվանդանոցում հայտնվում են գերժամանակակից սարքավորումներ, որոնք ուղղակի հրաշքներ են գործում, բայց, ինչպես շատ ոլորտներում, այնպես էլ բժշկությունում, բարեփոխումները ու նորարությունները սկսվում են Երևանով ու ավարտվում ԵրևաՆով… Հարգելիներս կզարմանաք, բայց մարզերում էլ են ապրում ՀՀ քաղաքացիներ ու էլ ավելի կզարմանաք, որ նրանք հիմնականում սոցիալապես անկարող են ամեն բողոքի պատճառով գան Երևան… Ավելին ասեմ մարզերի շաատ հիվանդներ ուղղակի չեն դիմում բժշկի՝ անվստահության պատճառով։
Դե ինչ, էլ ինչ երկարացնեմ մենակ կասեմ. «Արա բժշկության պատասխանառուներ հերիքա մենակ ձեր աչքի առաջը նայեք, էն մարզերում լիքը մարդիկ կան, նրանց էլ բանի տեղ դրեք ու փորձեք ապահովվել նրանց համար որակյալ բժշկություն ու ի վերջո, խնդրում եմ ու, ավելին, չնայած դա ձեր պարտականություննա, բայց ազգովի ենք խնդրում արեք դա պարոն Մուրադյան և այլ պատասխանատուներ»:

Անկախ Հայաստան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին