▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս ազգը 90-ականներ է տարել, դիմացավ, սրան էլ կդիմանա

Բայց ինչ շշմելու գենետիկա ունենք: Երկրում աղքատության աստիճանը մեծ է, առողջության մակարդակը ցածր: Կրթությունը մեծ մասմաբ ձևական է, միայն հատուկենտ անհատներ են գնահատում դրա արժեքը: «Վագոններով» տնտեսագետ ունենք, տնտեսություն չունենք: Մի քաղաքացուն տաս չինովնիկ ունենք: Վատ է, շատ վատ է ամեն ինչ, հասկացանք, բայց... Գենն իրենն անում է: 
Արդյունքում` աղքատ ընտանիքների տղերքը բանակում հերոսանում են: Անառողջ մարդիկ գումար են հանգանակում հիվանդ երեխայի համար: Համատարած տխուր, դեպրեսիվ մթնոլորտում ֆեյսաբնակներն իրենց ներսից հայթայթում են դրական տրամադրության մի քանի փշուր, որ իրար հետ կիսվեն: Այս ազգը 90-ականներ է տարել, դիմացավ, սրան էլ կդիմանա: 
Ջան, ժողովուրդ ջան, չնեղվեք 

Ալինա Դերձյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին