▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ունե՞ նք մշակույթի նախարար

Կրկին, ես ցնցված եմ մեր մշակույթի նախարարության գործելաոճից՝մեկ և ավել տարի նամակագրական կապեր ունենալու ընթացքում,տարբեր ժամանակ,տարբեր բաժիններ նամակներս սխալ հասցեագրվելուց հետո,վերջապես <<ընկնում>> է ճիշտ բաժին՝Արվեստի բաժին,որտեղից դեռ անցյալ տարվա վերջ,բաժնի ղեկավարն,ինձ բանավոր պատասխանում է դրական` խոստանալով,«100 դուռ» նախագծին անպայման աջակցել,բանավոր խոսքն հաստատում են գրավոր նամակով`հուսադրելով,որ անպայման ցուցահանդեսի կազմակերպչական հարցերում կաջակցեն,հենց այդ խոստման հույսով էլ,մենք համբերատար սպասեցինք և արդյունքում չհասցրեցինք լուսանկարներն ներկայացնել հանրությանը Ցեղասպանության օրվան ընդառաջ:
Այս տարվա սկզբին ես, նախարարի անունով,հիշեցման կարգով,ուղարկում եմ ևս մեկ նամակ,այն կրկին մեկ-երկու սխալ բաժին անցնելով,վերջապես հանգրվանում է Արվեստի բաժնում,որտեղ էլ սահմանված ժամանկից մի փոքր ուշ պատասխնում են ինձ,վերացական մի նամակով,որտեղ նշված է,որ կքննարկվի ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը և դրանց աջակցման հնարավորությունը:Անորոշ ժամանակ սպասելով,հեռախոսով երբեմն շփվելով բաժնի մասնագետի հետ,որն էլ վերացական պատասխաններ էր տալիս ու չէր կարողանում հստակ նշել իրենց որոշման ժամանակն ու էությունը,ես որոշեցի համբերատար սպասել:Անցավ Ապրիլը,որին էլ կարծում եմ,միտումնավոր,սպասում էր նախարարությունը:Այսօր որոշեցի զանգահարել և վերջնական պարզել պատասխանը՝մասնագետն ինձ ասեց,որ մեր առաջարկը մերժվել է,իմ այն հարցին,թե մերժման գրավոր նամակ-պատասխանի սպասել թե՞ ոչ,ստացա,կրկին բացասական և կտրուկ պատասխան,խնդրում եմ ուշադրություն դարձնել վերը նշված ժամկետներին՝տարի և քիչ ավել ժամանակահատվածում ուղարկված նամակներիս,հեռախոսով,բանավոր`կտրուկ բացասական պատասխան:
Հիմա հարց,Ձեզ իմ սիրելի ընկերներ,իմ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ ջա՛ն.
-Ես,ունե՞մ մշակույթի նախարարություն,ես ունե՞մ մշակույթի նախարար:
Խնդրում եմ անկեղծ ու սրտանց պատասխանել հարցիս:
Ահավոր շատ վիրավորված,մշակույթի ծառայող՝Խաչիկ Եղոյան:(((
Աստված իրենց հետ:

Խաչիկ Եղոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին