▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայտնի տաքսիստը» դուրս է տալիս. թարգեք ֆեյսբուքի զանգվածային օրգազմը

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երեկ նայեցի էն «հայտնի տաքսիստի»  հարցազրույցը Պետրոսի մոտ: Հատվածներ էի տեսել, դրա համար հավանել էի: Այսօր ծերից ծեր նայեցի ու հասկացա, որ, հազար ներողություն, դուրս է տալիս: Ես հասկանում եմ, որ այս ազգն այնքան դատարկ ու պրիմիտիվ է, որ երկու-երեք գրագետ բառ իրար կապող տաքսիստ տեսնելուց վատով պրծնում է, բայց այդ ֆեյսբուքի զանգվածային օրգազմը թարգեք, էլ մեծ հայ, էլ մեր պետության ապագա...

Մեծ հայը Պերճ Զեյթունցյանն է, Համասյան Տիկոն է, Վահան Արծրունին է... Չէ, էն որ մեր հայաթի պարապ մասսային (էն որ մուտքի մոտ պիվի շշով կանգնած սպասում են` երբ է լավ տղու մեր անցնելու, որ ձեռքի տոպրակները օգնեն` հանի վերև) այդ ամեն ինչը կարա հանճարեղ թվա, բայց որ այդ ամեն ինչի մասին տենց հիացմունքով ու ինքնամոռաց խոսում են լուրջ մտավորականներ, արվեստագետներ ու լրագրողներ, դա աբսուրդի վերջն է... Ամոթ է, 22-րդ դարն էց հեսա գալիս, եքա էշ ենք ի վերջո...

Էդգար Կոստանդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին