▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանուշ Հակոբյանի աշխարհացունց մտքերի շարունակությունը. վիճակը, իրոք, կատաստրոֆիկ է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երբ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն արտահայտեց իր աշխարհացունց մտքերը` քննադատելով Սերժ Թանկյանին ու հայտարարելով այսպես կոչված «Տուր հազար դոլար» շարժման մեկնարկը /հասկանալ ընդգծված սարկազմիկ-գրոտեսքային երանգով/, հասարակության մեջ եղան նաև մարդիկ, ովքեր մտածեցին, թե նմանատիպ մտքերը միայն տիկին Հակոբյանի գլխում կարող ենք ծագել:

Նույնիսկ այն ժամանակ, երբ տիկին Հակոբյանը մեկնաբանեց, որ գաղափարը նոր չէ ու տարբեր առիթներով ու տարբեր ամբիոններից արդեն երկու տարի է հնչեցվում է, եղան մարդիկ, ովքեր դեռ հույսեր էին փայփայում, թե այս ամենն ուղղակի հերթական ազգային-հայրենասիրական փառատոնային ժեստն է ու կմարի: Սակայն պարզվում է, որ այս կարծիքն ունեցողներն առնվազն անհույս ու անշրջելի ռոմանտիկներն էին, քանի որ արդեն այսօր ԱԺ արտահերթ նիստում Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի` արտագնա աշխատանքի մեկնողները, որոնք պետք է աշխատեն շինարարական աշխատանքների վրա, պետք է պայմանագիր կնքեն ՀՀ-ում գործող որեւէ համապատասխան կազմակերպության հետ եւ հետագայում 13 տոկոս եկամտահարկը եւ 5 տոկոս շահութահարկը վճարեն ՀՀ պետբյուջե, այլ ոչ թե տվյալ երկրի բյուջե:

Սա արդեն կարելի է ասել, որևէ կերպ անկարելի է պատկերացնել կամ հասկանալ ու սրան այլ որակում տալ, քան ԹԱԼԱՆ, անհնարին է: Դեռ պարզ չէ, օրինագիծը կընդունվի թե չէ, սակայն այն, որ նմանատիպ օրինագիծ է հայտնվել ԱԺ-ում, խոսում է այն բանի մասին, որ վիճակն իրոք կատաստրոֆիկ է: Այն նաև որոշակի ու բավականին մռայլ կանխատեսման առիթ է տալիս, որ հեռու չէ այն օրը երբ ասենք նույն եռանդունությամբ կառավարությունը ներկայացնի օրինագիծ ԱԺ հաստատմանը, որով հարկային դաշտ փորձի բերել ասենք թմրամոլներին, մարմնավաճառներին, նույնիսկ` տերտերներին: Պ

ատկերացնում եք, իսկ ինչու ոչ: Չէ որ լուսավորյալ Եվրոպայում ամբողջական թաղամասեր կան մարմնավաճառների համար: Ու եթե նույն Եվրոպայի նմանողությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևան ներմուծեց գերթանկարժեք բիոզուգարաններ, ապա ինչը կխանգարի, եթե ներկայիս կառավարությունն էլ ձեռնամուխ չլինի մարմնավաճառների կենտրոն կառուցելու համար: Խոսքն հասարակաց տներից ավելի մեծ կենտրոնների մասին է: Ի վերջո հասարակաց տներ կան, պարզապես սպասում են օրինականացման: Կամ էլ, ինչն ավելի զավեշտալի կլինի, եկեղեցում մոմ գնելուց ՀԴՄ կտրոն տան: Սա արդեն վերջն է իրոք:

Հարություն Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին