▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունները մաքրում են «ավգյան ախոռները»

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում ու մամուլում ակտիվ քննարկվում է Գոհար Ենոքյանի ձերբակալության թեման: Հիշեցնեմ, որ մայիսի 4-ի երոկոյան ձերբակալվել էր ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Գոհար Ենոքյանը: Նախկին պատգամավորին ձերբակալել են ԲՀԿ-ական Կարո Կարապետյանին՝ Յուվեցի Կարոյի սպանության նախապատրաստությանը մասնակցելու կասկածանքով:

Վերջին շրջանում բավականին հաճախ ենք լսում նման դեպքեր : Ակնհայտ է, որ այն իշխանությունների հետ մտերմություն անող գործարարներ սկսել են ավելի հաճախ հայտնվել իրավապահ մարմինների կամ հարկային տեսչության ուշադրության կենտրոնում: 

Եթե մի պահ ետ գնանք, ապա կարող ենք մատնանշել մի քանի խոշոր գործարարների, ովքեր վերջին շրջանում հայտնվեցին իշխանական «բամփի» տակ` Աշոտ Աղաբաբյան (Բուռնաշ) . Կարո Կարապետյան (Յուվեցի Կարո), Հակոբ Հակոբյան (Ճոյտ) և այլն: 
Նրանցից մի մասը խնդիրներ ուներ հարկային տեսչության հետ` միլիոնների հասնող հարկային պարտավորություններ, մյուս մասն էլ պատասխանատվության է ենթարկվել իր ոչ այնքան լուսավոր անցյալի համար: Ինչևիցե անցնենք առաջ:

Հատկանշական է այն փաստը, որ վերոհիշյալ գործարարներն ու քաղաքական գործիչները մեծ հաշվով ոչ հասարակական կյանքի վրա էական ազդեցություն ունեցող մարդիկ են ոչ էլ առանձնահատուկ կշիռ ունեին ընդիմադիր բևեռում: 

Սա նշանակում է, որ այս պարագայում չենք կարող դիտարկել այն փաստը, թե նրանք խանգարում էին իշխանական վերնախավին: Ի՞նչ է ստացվում… Ակնհայտ է, որ իշխանությունները սկսել են մաքրել «ավգյան ախոռները»:

Սա չի նշանակում, թե պետք է երկրում մտցնել ոստիկանական ռեժիմ, պետք է բոլորին ձեռբակալել, երկրում հաստատել «օրենքով սահմանված բեսպրեդել», բայց եթե նպատակն ազնիվ է, ապա այն պետք է ընդգրկի ավելի մեծ շրջանակներ:

Հ.Գ. Սոկրատեսը մի առիթով ասել է «Ես բանտում հասկացա այն, ինչը չէի կարողանում մինչև վերջ մտածել»:

Ժոռա Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին