▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ուզում եք հրապարակային գործիչը սխալվի, նրան աստվածացրեք

Եթե ուզում եք հրապարակային գործիչը սխալվի, նրան աստվածացրեք, միֆեր հորինեք նրա մասին, ասեք, որ իր նմանը չկա, ասեք, որ ինքը ինչ ասում է պատ է ծակում և այլն..

Տաքսու վարորդ Արմանի խոսքն ու քայլերն այս օրերին ամենաշատն է քննարկվում ու ամենատարբեր կարծիքներն են հնչում, իրարամերժ, աստվածացնող, անգամ որոշ մարդիկ օդ են թռնում ու այո գոռում... Բայց էս դոզայով թմրանյութը որ ներարկում եք Արմանին, վաղը նրա դեմ պայքարելու եք ժողովուրդ... Սա ի միջայլոց...

Ես ինքս ողջունել եմ իր կեցվածքը, խիզախ քայլը, բայց մի հարց եմ ուզում բարձրացնել, որը կխնդրեմ լրագրողները Արմանի հետ հանդիպելուց հարցնեն. օրինակ երբ խոսում է մարդու իրավունքների մասին, ինչու չի խոսում տաքսիների ուղևոր մարդկանց իրավունքների մասին, օրինակ երբ 3-4 կմ-ից հաշվիչի վրա գրվում է 700 դրամ, ու մնացած թվաբանությունն ինքներդ կարող եք հաշվել թե արդյունքում ինչ է տեղի ունենում... Ու բոլորը գիտեն, որ մախինացիայի արդյունքում է դա տեղի ունենում, էլ չասեմ, որ էնպես են անում, որ 100 մետրն իրականում 70-80 մետրն է...

Հիմա տաքսիստը մարդու առանձին տեսակ է, ու արդյոք տաքսիստի իրավունքների մեջ է մտնում քաղաքացուն քցելը...

Արմանը ճշմարտախոս տղա է, ասեք թող դրա մասին էլ խոսի, ու հատկապես որ հեևորդների բանակ ունի, ճնշման տակ էդ հարցն էլ թող լուծել տա...

Հ.Գ. երբ կայքի գլխավոր խմբագիր եմ եղել այդ հարցին մի քանի անգամ անդրադարձել եմ. պետական մարմինները ձեռքները լվանում քաշվում են մի կողմ...

Դավիթ Սանասարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին