▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհրաժեշտ գումարը փոխանցվել է Գևորգ Եղիազարյանի հաշվեհամարին

2011թվականին թշնամու գնդակից վիրավորված Գևորգ Եղիազարյանի բուժման համար սկսվել էր դրամահավաք:
Երեկ գործադիրը տեղեկություն տարածեc, ըստ որի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել մինչև մայիսի 7-ը փոխանցել բուժման համար անհրաժեշտ գումարը: Ավելին, վարչապետը առաջարկել էր, որ իր օրինակին հետևեն նաև կառավարության մյուս անդամները:

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ կառավարությունը արդեն իսկ մոտ 11 միլիոն դրամ գումար է փոխանցել զինծառայող Գևորգ Եղիազարյանի ընտանիքի հաշվեհամարին:

Հուսանք, որ քաղաքացիների և կառավարության փոխանցած գումարները կծառայեն իրենց նպատակին և մեր զինվորը շուտափույթ կապաքինվի:

 

Անի Սանոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին