▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանց պլանի ծիտն իր տեղից չի շարժվի

Գիտէք կարծեմ, որ մեր սոցիալիստական երկրում ամէն ինչ պլանով կկատարվի։ Առանց «պլանի» ծիտն իր տեղէն չի շարժեր։ Ոչխարներն կոլխոզներում պլանով կծնեն, պլանով կսատկեն։ Խոշոր եղջերավոր անասունները ստերջ մնալու համար պէտք է տրված պլանին նայեն՝ նոր ստերջ մնան, այլապէս նախրապանը պատասխանատվության կկանչվի։ Արտադրական հաստատությանց յուրաքանչյուրին տրված է արտադրական պլան։ Պլան օրական, շաբաթական, ամսական և տարեկան, որք հոսելով կթափվեն «Ստալինյան հնգամյա պլանին» մէջ։ Սա «հնգամյա պլաններն» անվերջ շարաններով իրարու ետևն ինկած կերթա՜ն, կերթա՜ն դէպի սոցիալիզմն, ինչպէս ժամանակ մը Իսահակյանի «Աբու-Լալա Մահարին» իր ուղտերու քարավաններով կերթար դէպի կենսատու արևը։
Լեռ Կամսար, 1947թ․

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին