▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյան. ինձնից չի՞ երեւում, որ լավ եմ սովորել.aravot.am

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այս պահին թիվ 112 դպրոցում են` վերջին զանգի տոնակատարությանը մասնակցելու համար:  Սամվել Ալեքսանյանը հենց այս դպրոցի շրջանավարտ է: Aravot.am-ի հարցին, թե լա՞վ եք սովորել, ասաց՝ ինձնից չի՞ երեւում, որ լավ եմ սովորել: Նա վստահեցրեց, որ այնքան լավ է սովորել, որ 6-րդ դասարանից միանգամից տեղափոխվել է 8-րդ դասարան բարձր առաջադիմության համար եւ որպես վկա բերեց իր մինչեւ երրորդ դասարանում դասավանդած ուսուցչուհուն տիկին Մարկոսյանին ու նրա ազգանունը նույնիսկ սխալ հիշելով ասաց. «Պետրոսյան ջան, ասա, որ ես 6-րդ դասարանից միանգամից 8-րդ դասարան եմ նստել»: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին