▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քամփ Արմենը» հանգուցյալ Հրանտ Դինքի տունն էլ էր

 

Թուրք հայնտի հրապարակախոս, սյունակագիր Ջենգիզ Աքթարը կարծում է, որ հայկական մանկատան ամառային ճամբարի՝ «Քամփ Արմենի»  ապամոնտաժման համընկնումը 2015 թվականի հետ, բնավ պատահական չէ:
Աքթարը հիշեցրել է, որ ճամբարը, որը 1962 թվականին գնել էր Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամը, 1979 թվականին ապօրինի կերպով պետության կողմից առգրավվել էր: Նույն թվականին փակվել էր, իսկ տարածքն ու շինություններն անվարձահատույց  հանձնվել էին նախկին թուրք սեփականատիրոջը:
«Այսինքն հայից վերցրեցին և ձրի տվեցին թուրքին: Պատահականություն չէ, որ ճամբարի ապամոնտաժումը համընկավ 2015 թվականի հետ, երբ ավելի շատ են խոսում ցեղասպանության հետևանքների մասին: Բացի այդ մեկ այլ կողմ էլ ունի այս պատմությունը, որ կարծես վերքին աղ լցնելու էֆեկտ ունի. «Քամփ Արմենը» հանգուցյալ Հրանտ Դինքի տունն էլ էր»,- նկատել է տվել Աքթարը՝ հիշեցնելով Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի խոսքերն այն մասին, որ որպես անարդարության  պատասխան, այն իր ոչ մի տիրոջը բարօրություն չի բերել:
Ըստ Աքթարի՝ ամբողջ երկրում է այդպես՝ 100 տարի է, ինչ  առգրավված, գողացված ունեցվածքը հաջողություն չի բերել:

ermenihaber-ը գրում է.Թուրք հայնտի հրապարակախոս, սյունակագիր Ջենգիզ Աքթարը կարծում է, որ հայկական մանկատան ամառային ճամբարի՝ «Քամփ Արմենի» ապամոնտաժման համընկնումը 2015 թվականի հետ, բնավ պատահական չէ: Աքթարը հիշեցրել է, որ ճամբարը, որը 1962 թվականին գնել էր Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամը, 1979 թվականին ապօրինի կերպով պետության կողմից առգրավվել էր: Նույն թվականին փակվել էր, իսկ տարածքն ու շինություններն անվարձահատույց  հանձնվել էին նախկին թուրք սեփականատիրոջը:«Այսինքն հայից վերցրեցին և ձրի տվեցին թուրքին: Պատահականություն չէ, որ ճամբարի ապամոնտաժումը համընկավ 2015 թվականի հետ, երբ ավելի շատ են խոսում ցեղասպանության հետևանքների մասին: Բացի այդ մեկ այլ կողմ էլ ունի այս պատմությունը, որ կարծես վերքին աղ լցնելու էֆեկտ ունի. «Քամփ Արմենը» հանգուցյալ Հրանտ Դինքի տունն էլ էր»,- նկատել է տվել Աքթարը՝ հիշեցնելով Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի խոսքերն այն մասին, որ որպես անարդարության  պատասխան, այն իր ոչ մի տիրոջը բարօրություն չի բերել:Ըստ Աքթարի՝ ամբողջ երկրում է այդպես՝ 100 տարի է, ինչ  առգրավված, գողացված ունեցվածքը հաջողություն չի բերել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին