▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

14 տարեկանում ամուսնացել է ու անմիջապես ստիպված եղել գաղթել

 

Գարդան տատի պատմությունը
1901 թ., Մուշ
Հասմիկ Հարությունյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել Գարդան տատի պատմությունը: Նա 14 տարեկանում ամուսնացել է, ու այդ ժամանակ Մուշ քաղաքում սկսվել է կոտորածն ու ջարդը: Նրանց թուրքերը տարհանել են: Նա իր սկեսրոջ ընտանիքի հետ փախչել է: Ճանապարհին կորցրել է ընտանիքը, սակայն վախից հետ չի դարձել, շարունակել է ճանապարհը:«Պապիկս պատմում էր, որ իր պապիկի հորեղբոր կինը գաղթել է Մուշ քաղաքից: Անունը՝ Գարդան տատի, ծնվել է 1901 թվականին: 14 տարեկանում ամուսնացել է, ու այդ ժամանակ Մուշ քաղաքում սկսվել է կոտորածն ու ջարդը: Նրանց թուրքերը տարհանել են: Նա իր սկեսրոջ ընտանիքի հետ փախչել է: Ճանապարհին կորցրել է ընտանիքը, սակայն վախից հետ չի դարձել, շարունակել է ճանապարհը: Երկար գնալուց հետո Գարդան տատիկս հանդիպել է մի քանի ռուսների, նրանք իրենց լեզվով ասել են նրան, թե մի վախեցեք, վերադարձեք ձեր տները, թուրքերը ձեզ բան չեն անի, սակայն չի հասկացել, թե ինչ են ասում նրանք, էլի շարունակել է ճանապարհը: Գիշերը անընդհատ քայլել են, իսկ առավոտյան վախից թաքնվել: Օրեր շարունակ քայլելով հասել են Կողբ գյուղը: Այնտեղ մի երիտասարդ զինվոր կանգնում է տատիկի արաջ և ասում՝ խնդրում եմ ձեզ այս փոքրիկ տղային վերցրեք ձեզ հետ: Նա տղայի ձեռքից բռնել և շարունակել է ճանապարհը: Երեխայի դեմքին քսել է ցեխ, որ չբռնեն:
Շատ երկար են քայլել, սովածացել են ու հոգնել: Շուրջբոլորը եղել է միայն խոտ, քաղել է այդ խոտը ու տվել է տղային, ասել է՝ կեր, սովամահ չլինես:Շատ քայլելով՝ հասել են Արևելյան Հայաստան, անցել Արաքս գետը: Նա մի քանի գաղթած կանանց հետ եկել է Նոր Բայազետ գյուղ և աշխատանքի անցել հարուստ մարդկանց տանը: Տուն է մաքրել, անասնապահությամբ զբաղվել, որպեսզի վաստակի իրենց օրվա հացը:
 
Դեղոյանների տանն աշխատելուց հանդիպում է Երեմ պապիկին: Նա ամուսնացաց է լինում ու ժառանգներ չի ունենում և կնոջ հետ հայտարարի է գալիս, որպեսզի Գարդան տատին բերեն իրենց տուն, ամուսնանա Գարդանի հետ և ժառանգներ պարգևի իրենց: Այդ օրվանից Երեմ պապի առաջին կինը ստանձնում է սկեսրոջ դերը, իսկ Գարդանը դառնում է Երեմի երկրորդ կինը և ունենում է երեք երեխա՝ Վարդը՝ ծնված 1926 թվականին, Ռաիսան՝ 1922 թվականին և Գարունը՝ 1935-ին»:

Գարդան տատի պատմությունը

1901 թ., Մուշ

Հասմիկ Հարությունյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել Գարդան տատի պատմությունը: Նա 14 տարեկանում ամուսնացել է, ու այդ ժամանակ Մուշ քաղաքում սկսվել է կոտորածն ու ջարդը: Նրանց թուրքերը տարհանել են: Նա իր սկեսրոջ ընտանիքի հետ փախչել է: Ճանապարհին կորցրել է ընտանիքը, սակայն վախից հետ չի դարձել, շարունակել է ճանապարհը:«Պապիկս պատմում էր, որ իր պապիկի հորեղբոր կինը գաղթել է Մուշ քաղաքից: Անունը՝ Գարդան տատի, ծնվել է 1901 թվականին: 14 տարեկանում ամուսնացել է, ու այդ ժամանակ Մուշ քաղաքում սկսվել է կոտորածն ու ջարդը: Նրանց թուրքերը տարհանել են: Նա իր սկեսրոջ ընտանիքի հետ փախչել է: Ճանապարհին կորցրել է ընտանիքը, սակայն վախից հետ չի դարձել, շարունակել է ճանապարհը: Երկար գնալուց հետո Գարդան տատիկս հանդիպել է մի քանի ռուսների, նրանք իրենց լեզվով ասել են նրան, թե մի վախեցեք, վերադարձեք ձեր տները, թուրքերը ձեզ բան չեն անի, սակայն չի հասկացել, թե ինչ են ասում նրանք, էլի շարունակել է ճանապարհը: Գիշերը անընդհատ քայլել են, իսկ առավոտյան վախից թաքնվել: Օրեր շարունակ քայլելով հասել են Կողբ գյուղը: Այնտեղ մի երիտասարդ զինվոր կանգնում է տատիկի արաջ և ասում՝ խնդրում եմ ձեզ այս փոքրիկ տղային վերցրեք ձեզ հետ: Նա տղայի ձեռքից բռնել և շարունակել է ճանապարհը: Երեխայի դեմքին քսել է ցեխ, որ չբռնեն:

Շատ երկար են քայլել, սովածացել են ու հոգնել: Շուրջբոլորը եղել է միայն խոտ, քաղել է այդ խոտը ու տվել է տղային, ասել է՝ կեր, սովամահ չլինես:Շատ քայլելով՝ հասել են Արևելյան Հայաստան, անցել Արաքս գետը: Նա մի քանի գաղթած կանանց հետ եկել է Նոր Բայազետ գյուղ և աշխատանքի անցել հարուստ մարդկանց տանը: Տուն է մաքրել, անասնապահությամբ զբաղվել, որպեսզի վաստակի իրենց օրվա հացը: Դեղոյանների տանն աշխատելուց հանդիպում է Երեմ պապիկին: Նա ամուսնացաց է լինում ու ժառանգներ չի ունենում և կնոջ հետ հայտարարի է գալիս, որպեսզի Գարդան տատին բերեն իրենց տուն, ամուսնանա Գարդանի հետ և ժառանգներ պարգևի իրենց: Այդ օրվանից Երեմ պապի առաջին կինը ստանձնում է սկեսրոջ դերը, իսկ Գարդանը դառնում է Երեմի երկրորդ կինը և ունենում է երեք երեխա՝ Վարդը՝ ծնված 1926 թվականին, Ռաիսան՝ 1922 թվականին և Գարունը՝ 1935-ին»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին