▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանը 3,2 միլիոն դոլար տոկոսով տված փող ունի. armtimes.com

armtimes.com-ը գրում է. Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) 3,2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով փոխառություն՝ պարտքով փող ունի տված: Հայաստանի ամենակրիմինալ համբավ ունեցող պաշտոնյաներից մեկը նախորդ տարի 53 միլիոն դրամի չափով տոկոսով փող է տվել՝ մինչ այդ տրված փոխառության չափը 1 միլիարդ 448 միլիոն դրամից հասցնելով 1,5 միլիարդ դրամի (մոտ 3,2 միլիոն ԱՄՆ դոլար): Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից:

Լիսկան իր տված փոխառություններից 2014 թվականին 197,4 միլիոն դրամի չափով (մոտ 420 հազար ամերիկյան դոլար) եկամուտ է ստացել:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին