▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ-որ մեկը տեսնու՞մ է, որ Կոնչիտան ծաղրում է Հիսուսին

Գոնե ինչ-որ մեկը տեսնես հասկանո՞ւմ է, որ այդ Եվրատեսիլում այդ անդեմ երևույթը Հիսուսին է ծաղրում... Թե անցած տարվա իր երգի բառերը, որ Լուցիֆերի խոսք էին հիշեցնում (դու վտարեցիր քո մոտից, բայց ես էլի վեր կելնեմ քո մոտ), թե իր կերպարը, թե այդ տարվա բեմականացումները(«երկնքից» իջնելը)...։

Նույն անցած տարվա Ռուսաստանի համարի ամբողջ սիմվոլիզմը՝ զույգ քույրեր, որոնք հավասարակշռում էին աշխարհի երերուն հարթակն ու պահում երկբեվեռ՝ գլանի վրա, կամ մեր համարի սիմվոլիզմը՝ հավերժության սիմվոլը։ Անցած տարվա համերգի փակման արարողության աստիճաններն ու վամպիտանման կերպարները՝ Եվրամիության հիմնի կատարմամբ, որ գրված էր, որպես մասոնական օթյակի հիմն՝ հանճարեղ կոմպոզիտորի կողմից։

Այս տարվա մեր համարի սիմվոլները, ադրբեջանցու երգի վերնագիրը` գայլի ժամանակը (թուրքական գորշ գայլերը), բառերը սկի չեմ էլ նայել դեռ... ու... ո՞ր մեկն ասեմ։ Ու անկախ ամեն ինչից... շատ վատ են արել, որ այդ ամենի ֆոնին հայկական դրոշով դրան ծածկել են։ Սատանայի մարմնացումն հայկական հավատքով ենք հաղթելու, իսկ հայկական դրոշը պետք չէր կպցնել դրան։

Զաքար Խոջաբաղյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին