▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի մարզպետի ավտոմեքենային կրակոցները հանցագործություն են, թե ձևացում. մասնագետը կպարզի մի քանի ժամում

 

Հայաստանում առկա փորձագիտական մեթոդներով միանշանակ հնարավոր է պարզել Սյունիքի մարզպետի ավտոմեքենայի վրա մայիսի 20-ին արձակված կրակոցները հանցագործության, թե հանցագործության ձևացման հետևանք է: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փորձագիտական կենտրոնի հարավկովկասյան ներկայացուցչության ղեկավար, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը
 
«Մոդելավորման միջոցով, դանդաղեցման մեթոդով հնարավոր է ցույց տալ, թե այդ մարդկանցից ով որտեղ է նստած եղել, գնդակն ինչ ուղղությամբ է գնացել, և եթե պետք է անցնել մարդու մարմնի միջով, բայց իրականում մարդը որևէ վնասվածք չի ստացել, ուրեմն ձևացում է եղել»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
 
«Հայաստանում կան և՛ ծրագիրը, և՛ մասնագետները, որոնք կարողանում են դրանով աշխատել, և փորձագետի համար դա որևէ դժվարություն չի ներկայացնում»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ մասնագետի համար նման մոդելավորումը մի քանի ժամվա աշխատանք է:
 
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ նախ հետազոտվում է ավտոմեքենան, փամփուշտների հետքերի միջոցով պարզվում է կրակոցների հերթականությունը, ապա այդ տվյալները մուտքագրվում են համակարգչային ծրագրի մեջ, և որոշվում՝ որտեղի՞ց է եղել կրակոցը, ի՞նչպես է այն դիպել ավտոմեքենային, դրանում նստած մարդիկ ի՞նչ շարժումներ են արել:
 
«Այսինքն՝ կեղծել հնարավոր չէ, պետք է ուղղակի պարզել,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանն ու հավելեց,- ու այնպես կրակել, որ ավտոմեքենայում 3 հոգի լինեն, ու ոչ մեկին ոչ մի բան չլինի, դժվար է պատկերացնել»:

pastinfo.am-ը գրում է, որ Հայաստանում առկա փորձագիտական մեթոդներով միանշանակ հնարավոր է պարզել Սյունիքի մարզպետի ավտոմեքենայի վրա մայիսի 20-ին արձակված կրակոցները հանցագործության, թե հանցագործության ձևացման հետևանք է:

Այս մասին կայքի հետ զրույցում հայտնել է փորձագիտական կենտրոնի հարավկովկասյան ներկայացուցչության ղեկավար, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

«Մոդելավորման միջոցով, դանդաղեցման մեթոդով հնարավոր է ցույց տալ, թե այդ մարդկանցից ով որտեղ է նստած եղել, գնդակն ինչ ուղղությամբ է գնացել, և եթե պետք է անցնել մարդու մարմնի միջով, բայց իրականում մարդը որևէ վնասվածք չի ստացել, ուրեմն ձևացում է եղել»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը: 

«Հայաստանում կան և՛ ծրագիրը, և՛ մասնագետները, որոնք կարողանում են դրանով աշխատել, և փորձագետի համար դա որևէ դժվարություն չի ներկայացնում»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ մասնագետի համար նման մոդելավորումը մի քանի ժամվա աշխատանք է: Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ նախ հետազոտվում է ավտոմեքենան, փամփուշտների հետքերի միջոցով պարզվում է կրակոցների հերթականությունը, ապա այդ տվյալները մուտքագրվում են համակարգչային ծրագրի մեջ, և որոշվում՝ որտեղի՞ց է եղել կրակոցը, ի՞նչպես է այն դիպել ավտոմեքենային, դրանում նստած մարդիկ ի՞նչ շարժումներ են արել: «Այսինքն՝ կեղծել հնարավոր չէ, պետք է ուղղակի պարզել,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին