▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

57 միլիոն դոլարը ծուխ է դարձել

«Ծխելը չարիք է և մեր իրականության մեջ համար մեկ խնդիրը՝ քաղցկեղը, կապված է դրա հետ: ՀՀ-ում դառը իրականություն կա.մեծ թվով երեխաներ սկսում են ծխել 14-15 տարեկանում: Պարզվել է՝ կրծքագեղձ կամ թոքի քաղցկեղով տառապող 3 հիվանդից 2-ը կապ ունեն ծխախոտի հետ: Օրը 2 տուփ ծխող անձի մոտ թոքի քաղցկեղի հավանականությունը 20 անգամ ավել է: Մեծ չարիք է սնվելու ժամանակ ծխելը: Թունավոր նյութերն անցնում են ստամոքս և կրկին մեծ է քաղցկեղի ռիսկը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ծխախոտի վնասների մասին՝ ասաց վիաբույժ-ուռուցքաբան Արմեն Քոչարյանը: 

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի խոսքով էլ՝ մեզ մոտ ընտանեկան բյուջեի 8-9 տոկոսը ծախսվում է ծխախոտի վրա.

«2010 թվականին 57 միլիոն դոլար տվել են ծխախոտին: Այսինքն՝ այն գումարը որը անհրաժեշտ կլիներ երեխաների, հարսանիքների և այլ խնդիրների լուծման համար, ուղղակի ծուխ է դարձել: Այսօր մեր բնակչության կեսը ծխող է.6 տոկոսը կանայք են»,-նշեց սոցիոլոգը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին