▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առջևում թուրք ասկյարներն էին, հետևում` քուրդ խուժանը

 

Սերոբ Դեմիրճյանի պատմությունը
Էրզրումի վիլայեթի Դերչան գավառի Կոթեր գյուղ
Խորհրդահայ գիտնական, էլեկտրատեխնիկ, տեխնիկական գիտությունների դոկտորր, պրոֆեսոր, ԽՍՏՄ ԳԱ թղթակից անդամ Կամո Դեմիրճյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր և ՀԿԿ ԿԿ Առաջին քարտուղար (1974-1988թթ.) Կարեն Դեմիրճյանի ընտանիքի պատմությունը:«Հայրս ծնվել է Էրզրումի վիլայեթի Դերչան գավառի Կոթեր գյուղում, որը գտնվում է Էրզրում քաղաքից ոչ հեռու, Եփրատ գետի ափին: Երբեմն տխրությամբ պատմում էր, թե ինչպես սկսեցին թուրքերը իրենց տեղահանությունը և ինչպես իրեն հաջողվեց փրկվել: Նախ հավաքում են գյուղի երիտասարդ տղամարդկանց ու տանում անհայտ ուղղությամբ: Կարճ ժամանակ անց լուր է տարածվում, որ նրանց բոլորին սպանել են: Հետո տանում են գյուղի գեղեցիկ կանանց ու աղջիկներին: Հայրս ցավով էր հիշում, որ նրանց մեջ էր իր քույրը` գեղեցկուհի Սաթենիկը: Գյուղում մնում են միայն ահաբեկված, անօգնական տարեցներն ու երեխաները: Եվ մի օր էլ թուրք ասկյարները հավաքում են բոլորին ու քշում անհայտ ուղղությամբ…
 
Ո՞ւր էին տանում` ոչ ոք չգիտեր: Հուսահատ ու դժբախտ թափորը թակարդի մեջ էր: Առջևում թուրք ասկյարներն էին, ետևում` քուրդ խուժանը: Կամրջի վրայով անցնելիս թուրքերը ջուրն են գցում տղա երեխաներին` ստիպում են ցած թռչել կամրջից, հետո կրակում նրանց վրա: Շատերին են սպանում: Հայրս, որ մեծացել էր Եփրատի ափին, լավ լողալ գիտեր, կարողանում է լողալով հեռանալ և ափ դուրս գալ: Նրա հետ փրկվում են նաև 2-3 տղա: Սկսվում են նրանց թափառումները:
 
Սոված, հոգնած, շրջանցելով ճանապարհները, որ թուրքերի չհանդիպեն, նրանք շարունակ քայլում են` հուսալով և ձգտելով հանդիպել ռուսական զորքերին: Հայրս իրենց թափառումներից մի հետաքրքիր դեպք էր պատմում: Պատահաբար տեսնում են մի լքված փուռ: Դա մեծ փուռ էր, մի քանի վառարանով, որտեղ, ըստ երևույթին, հաց էին թխել ռուսական զորքի համար: Վայրը ամայի էր, վառարանները չէին աշխատում: Երեխաները մտնում են փուռ, հուսալով` հաց գտնել: Հայրս ամենանիհարն էր և ճկունը: Նրան օգնում են մտնել վառարանի մեջ: Գտնում է երկու բոքոն հաց, ուրախանում են, բայց հենց այդ ժամանակ թուրքեր են մտնում փուռ` նույնպես հաց գտնելու հույսով: Երեխաները թաքնվում են, հայրս վառարանի մեջ անշարժանում է: Նրանք երկար փայտե թիակով հաց են որոնում վառարանի մեջ և միայն հրաշքով չեն դիպչում հորս: Հայրս ստիպված, որպեսզի դադարեցնեն որոնումները, զգուշությամբ հացերից մեկը դնում է փայտե թիակի վրա: Թուրքերը հացը վերցնում են ու հեռանում: Հայրս և ընկերները այդ մի բոքոն հացից օրը մի քանի փշուր ուտելով, շարունակում են իրենց ճանապարհը, մինչև հասնում են Աշտարակ, որտեղ կար որբերի ընդունման կետ: Դա, իմ կարծիքով, 1915 թ. վերջին էր: Ձմեռը անց են կացնում Աշտարակում, իսկ ամառն այնտեղ որբանոց է բացվում:
 
Մայրս ծնվել է 1906 թ. Վանում, այն ժամանակվա համեմատ հարուստ և զարգացած ընտանիքում: Հոր անունը և ազգանունը նա շատ լավ էր հիշում` Հովսեփ Կարախանյան: Վանում բավականաչափ հայտնի ընտանիք էր: Պապիս եղբայրը սովորել էր Ամերիկայում, իսկ այդ ժամանակ աշխատում էր Ստամբուլում: Մորս երկու եղբայրները սովորում էին Ստամբուլում: Մայրս պատմում էր, որ իրենք իշխանական տան հետնորդներ են: Պապս զբաղվում էր հիմնականում գյուղատնտեսությամբ, դա իր գլխավոր զբաղմունքն էր, սակայն ուներ նաև ձկնորսական արդյունահանություն Վանա լճում: Մորս պատմելով` նա բարձրահասակ, գեղեցիկ տղամարդ էր:
 
Երբ սկսվում է կոտորածը` պապս որոշում է մյուս համաքաղաքացիների հետ ընտանիքով հեռանալ Վանից: Այդ ժամանակ մորս երկու եղբայրները, իրադրության սրվելու հետևանքով, Ստամբուլից վերադարձել էին տուն: Հավաքվում են բոլորը և հեռանում: Երբ բավականին հեռացել էին, պապս հիշում է, որ ցեղական եզներին մսուրում կապած է թողել: Խղճում է անասուններին: Ընտանիքին հանձնարարում է սպասել իրեն, իսկ ինքը վերադառնում է տուն: Տատս երեխաների հետ երկար է սպասում ամուսնուն, բայց ապարդյուն: Ամուսինը չի վերադառնում: Տատս, անհանգստացած, որոշում է գնալ տեսնել, թե ինչ է պատահել ամուսնուն: Վերադարձին ականատես է լինում սարսափելի տեսարանի` բակում սպանված ամուսնու դիակն էր: Հետո ողբերգությունը շարունակվում է: Թուրքերը հարձակվում են նրանց վրա, եղբայրները փախչում են դեպի Վանա լիճը, նետվում ջուրը, լողալով այնքան են հեռանում ափից, որ խեղդվում են մոր աչքի առաջ: Երբ նրանց դիակները դուրս են բերում ջրից, մայրը չի դիմանում վշտին: Թուրքից մեկին, որ իրենց տան աշխատողն էր եղել, խնդրում է սպանել և իրեն, որովհետև այդ բոլորրից հետո այլևս ապրել չի ցանկանում: Ըստ երևույթին, այդպես էլ անում է թուրքը:
Մայրս և փոքր քույրը, որ թաքնվել էին խոտի դեզի մեջ, ականատես էին այդ սարսափելի տեսարանին: Երկուսով` սոված, ծարավ, երկար թափառումներից հետո հանդիպում են կազակների զորախմբի, որոնք վերցնում են նրանց, իրենց հետ, տանում են Էջմիածին և հանձնում են որբախնամ ընկերությանը: Հովհաննես Թումանյանը այդ ժամանակ իր աղջիկների հետ Էջմիածնում էր՝ որբերին և գաղթականներին օգնություն կազմակերպելու համար: Մորս իրենց հետ տանում են Թիֆլիս: Թիֆլիսից եկած մի հարուստ ընտանիք էլ տանում է մորաքրոջս, ըստ երևույթին, որդեգրելու նպատակով: Մայրս հետագայում նրանից ոչ մի լուր չի ստանում, իսկ որոնումները արդյունք չեն տալիս: Թումանյաննները որոշ ժամանակ իրենց տանը պահելուց հետո մորս տեղավորում են Ալեքսանդրապոլի որբանոցում:
 
Մայրս պատմում էր, որ բանաստեղծի ընտանիքը թեև բազմանդամ էր և պայմաններն էլ շատ չափավոր, հաճախ էին որբ` ընտանեկան ջերմությունից զրկված երեխաների բերում իրենց տուն` պահում, խնամում, սփոփում: Թումանյանների ընտանիքի մասին մորս մոտ պահպանվել էին ջերմ հիշողություններ: Հետագայում՝ Երևանում, մայրս շատ մտերիմ էր բանաստեղծի դստրերի հետ: Հատկապես Թումանյանների տանը մորս մոտ ձևավորվեցին կենցաղային և ընտանեկան շատ կարևոր սկզբունքներ, բնավորության գծեր` համեստություն կենցաղում, հոգատարություն ընտանիքի անդամների նկատմամբ, համերաշխություն: Այս բոլորը նա հետագայում պատվաստում էր մեզ` դեռ վաղ հասակից:
 
Ալեքսանդրապոլի մանկատանն էլ մայրս և հայրս ծանոթանում են: Հայրս կապուտաչյա, շեկ մազերով, սպիտակամորթ, բարեկազմ պատանի էր: Դեռևս մանկական տարիներին իր կապույտ աչքերի և շեկ մազերի համար նրան «մալական» էին ասում: Մի անգամ այդ հանգամանքը նրան փրկում է: Փախուստի ժամանակ նրան հանդիպում են երկու սպա` թուրք և գերմանացի: Հարցնում են` ո՞վ ես: Ասում է` մալական եմ և նրան բաց են թողնում: Հայրս որբանոցի ֆուտբոլային թիմի անդամ էր: Նա իր ճկուն խաղի համար, Կատու մականունն էր ստացել: Ֆուտբոլի թիմի կապիտանն էր Հայկազյան ազգանունով մի երիտասարդ (Մոսկվայում ՀԽՍՀ-ի նախկին ներկայացուցիչ Էդվարդ Հայկազյանի հորեղբայրը): Հայրս պատմում էր, որ մանկատանը իսկական ֆուտբոլային մրցամարտ էր տեղի ունենում, և մի անգամ ռուսական բանակի թիմի հետ խաղալիս գործը հասնում է կռվի: Հենց մանկատանն էլ իմ ծնողների մեջ ծագում է փոխադարձ համակրանք:
 
Որոշ ժամանակ հետո հորս մանկատնից հեռացնում են ընդհատակյա կոմերիտական բջջի աշխատանքներին մասնակցելու համար և ուղղարկում են զինվորական ծառայության՝ Լենինականի բանակային զինվորական բաժանմունք: Այստեղ ծառայության հետ միաժամանակ նա սովորում և ավարտում է բանակային ռազմաքաղաքական դասընթացները, որից հետո աշխատանքի է նշանակվում հրետանային գնդում որպես սպա նախ ՝ Լենինականում, հետո՝ Քանաքեռում: Երկար ընդմիջումից հետո, մայրս և հայրս կրկին հանդիպում են այս անգամ արդեն առհավետ: Հանդիպումը տեղի ունեցավ Կիրովականում, որտեղ մայրս աշխատում էր որպես ուսուցչուհի` որբանոցից դուրս գալուց հետո:
 
Զորամասը, որտեղ ծառայում էր հայրս ամառային վարժանքների էր եկել Կիրովական: Դա ըստ երևույթին, 1926 թվականն էր: Ծնողներս ամուսնացան Քանաքեռում: Այստեղ էր Դեմիրճյանների առաջին տունը, որտեղ ծնվեցի ես 1927թ., իսկ 1932թ.-ին եղբայրս՝ Կարենը: Ինչ վերաբերում է Դեմիրճյան ազգանունին, ապա նրա ի հայտ գալու պատմությունը շատ յուրօրինակ է: Հորս ապուպապերը սերնդե սերունդ եղել են դարբիններ: Երբ նրան որբանոց էին ընդունում` հարցնում են: – Անունդ ինչ է: Նա պատասխանում է. – Սերոբ: – Հորդ անո՞ւնն ինչ է: – Նշան: – Ազգանո՞ւնդ: Չի հասկանում, նորից են հարցնում: – Ինչպե՞ս էին գյուղում ձեզ անվանում: – Դեմրչի,– ասում է նա, որ թուրքերեն նշանակում է դարբին, և այդպես էլ գրում են` Դեմիրճյան: Այդ ազգանունով էլ նա շարունակեց իր կյանքը:
 
Եվ այժմ, մտովի վերհիշելով մեր ապրած տարիները, ես նորից եմ համոզվում` այն ամեն լավի համար, որ կա մեր մեջ` պարտական ենք մեր ծնողներին: Նրանց գենետիկան, նրանց հոգու առանձնահատկությունները ձևավորեցին Կարենի բարձր պատասխանատվությունը իր ժողովրդի ճակատագրի նկատմամբ, պատրաստակամությունը ամբողջովին նվիրվել և անձնվիրաբար անել ամեն ինչ հանուն այդ ժողովրդի:

Սերոբ Դեմիրճյանի պատմությունը

Էրզրումի վիլայեթի Դերչան գավառի Կոթեր գյուղ

Խորհրդահայ գիտնական, էլեկտրատեխնիկ, տեխնիկական գիտությունների դոկտորր, պրոֆեսոր, ԽՍՏՄ ԳԱ թղթակից անդամ Կամո Դեմիրճյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր և ՀԿԿ ԿԿ Առաջին քարտուղար (1974-1988թթ.) Կարեն Դեմիրճյանի ընտանիքի պատմությունը:

«Հայրս ծնվել է Էրզրումի վիլայեթի Դերչան գավառի Կոթեր գյուղում, որը գտնվում է Էրզրում քաղաքից ոչ հեռու, Եփրատ գետի ափին: Երբեմն տխրությամբ պատմում էր, թե ինչպես սկսեցին թուրքերը իրենց տեղահանությունը և ինչպես իրեն հաջողվեց փրկվել: Նախ հավաքում են գյուղի երիտասարդ տղամարդկանց ու տանում անհայտ ուղղությամբ: Կարճ ժամանակ անց լուր է տարածվում, որ նրանց բոլորին սպանել են: Հետո տանում են գյուղի գեղեցիկ կանանց ու աղջիկներին: Հայրս ցավով էր հիշում, որ նրանց մեջ էր իր քույրը` գեղեցկուհի Սաթենիկը: Գյուղում մնում են միայն ահաբեկված, անօգնական տարեցներն ու երեխաները: Եվ մի օր էլ թուրք ասկյարները հավաքում են բոլորին ու քշում անհայտ ուղղությամբ… Ո՞ւր էին տանում` ոչ ոք չգիտեր: Հուսահատ ու դժբախտ թափորը թակարդի մեջ էր: Առջևում թուրք ասկյարներն էին, ետևում` քուրդ խուժանը: Կամրջի վրայով անցնելիս թուրքերը ջուրն են գցում տղա երեխաներին` ստիպում են ցած թռչել կամրջից, հետո կրակում նրանց վրա: Շատերին են սպանում: Հայրս, որ մեծացել էր Եփրատի ափին, լավ լողալ գիտեր, կարողանում է լողալով հեռանալ և ափ դուրս գալ: Նրա հետ փրկվում են նաև 2-3 տղա: Սկսվում են նրանց թափառումները: Սոված, հոգնած, շրջանցելով ճանապարհները, որ թուրքերի չհանդիպեն, նրանք շարունակ քայլում են` հուսալով և ձգտելով հանդիպել ռուսական զորքերին: Հայրս իրենց թափառումներից մի հետաքրքիր դեպք էր պատմում: Պատահաբար տեսնում են մի լքված փուռ: Դա մեծ փուռ էր, մի քանի վառարանով, որտեղ, ըստ երևույթին, հաց էին թխել ռուսական զորքի համար:

Վայրը ամայի էր, վառարանները չէին աշխատում: Երեխաները մտնում են փուռ, հուսալով` հաց գտնել: Հայրս ամենանիհարն էր և ճկունը: Նրան օգնում են մտնել վառարանի մեջ: Գտնում է երկու բոքոն հաց, ուրախանում են, բայց հենց այդ ժամանակ թուրքեր են մտնում փուռ` նույնպես հաց գտնելու հույսով: Երեխաները թաքնվում են, հայրս վառարանի մեջ անշարժանում է: Նրանք երկար փայտե թիակով հաց են որոնում վառարանի մեջ և միայն հրաշքով չեն դիպչում հորս: Հայրս ստիպված, որպեսզի դադարեցնեն որոնումները, զգուշությամբ հացերից մեկը դնում է փայտե թիակի վրա: Թուրքերը հացը վերցնում են ու հեռանում: Հայրս և ընկերները այդ մի բոքոն հացից օրը մի քանի փշուր ուտելով, շարունակում են իրենց ճանապարհը, մինչև հասնում են Աշտարակ, որտեղ կար որբերի ընդունման կետ:

Դա, իմ կարծիքով, 1915 թ. վերջին էր: Ձմեռը անց են կացնում Աշտարակում, իսկ ամառն այնտեղ որբանոց է բացվում: Մայրս ծնվել է 1906 թ. Վանում, այն ժամանակվա համեմատ հարուստ և զարգացած ընտանիքում: Հոր անունը և ազգանունը նա շատ լավ էր հիշում` Հովսեփ Կարախանյան: Վանում բավականաչափ հայտնի ընտանիք էր: Պապիս եղբայրը սովորել էր Ամերիկայում, իսկ այդ ժամանակ աշխատում էր Ստամբուլում: Մորս երկու եղբայրները սովորում էին Ստամբուլում: Մայրս պատմում էր, որ իրենք իշխանական տան հետնորդներ են: Պապս զբաղվում էր հիմնականում գյուղատնտեսությամբ, դա իր գլխավոր զբաղմունքն էր, սակայն ուներ նաև ձկնորսական արդյունահանություն Վանա լճում: Մորս պատմելով` նա բարձրահասակ, գեղեցիկ տղամարդ էր: Երբ սկսվում է կոտորածը` պապս որոշում է մյուս համաքաղաքացիների հետ ընտանիքով հեռանալ Վանից:

Այդ ժամանակ մորս երկու եղբայրները, իրադրության սրվելու հետևանքով, Ստամբուլից վերադարձել էին տուն: Հավաքվում են բոլորը և հեռանում: Երբ բավականին հեռացել էին, պապս հիշում է, որ ցեղական եզներին մսուրում կապած է թողել: Խղճում է անասուններին: Ընտանիքին հանձնարարում է սպասել իրեն, իսկ ինքը վերադառնում է տուն: Տատս երեխաների հետ երկար է սպասում ամուսնուն, բայց ապարդյուն: Ամուսինը չի վերադառնում: Տատս, անհանգստացած, որոշում է գնալ տեսնել, թե ինչ է պատահել ամուսնուն: Վերադարձին ականատես է լինում սարսափելի տեսարանի` բակում սպանված ամուսնու դիակն էր: Հետո ողբերգությունը շարունակվում է: Թուրքերը հարձակվում են նրանց վրա, եղբայրները փախչում են դեպի Վանա լիճը, նետվում ջուրը, լողալով այնքան են հեռանում ափից, որ խեղդվում են մոր աչքի առաջ: Երբ նրանց դիակները դուրս են բերում ջրից, մայրը չի դիմանում վշտին: Թուրքից մեկին, որ իրենց տան աշխատողն էր եղել, խնդրում է սպանել և իրեն, որովհետև այդ բոլորրից հետո այլևս ապրել չի ցանկանում:

Ըստ երևույթին, այդպես էլ անում է թուրքը:Մայրս և փոքր քույրը, որ թաքնվել էին խոտի դեզի մեջ, ականատես էին այդ սարսափելի տեսարանին: Երկուսով` սոված, ծարավ, երկար թափառումներից հետո հանդիպում են կազակների զորախմբի, որոնք վերցնում են նրանց, իրենց հետ, տանում են Էջմիածին և հանձնում են որբախնամ ընկերությանը: Հովհաննես Թումանյանը այդ ժամանակ իր աղջիկների հետ Էջմիածնում էր՝ որբերին և գաղթականներին օգնություն կազմակերպելու համար: Մորս իրենց հետ տանում են Թիֆլիս: Թիֆլիսից եկած մի հարուստ ընտանիք էլ տանում է մորաքրոջս, ըստ երևույթին, որդեգրելու նպատակով: Մայրս հետագայում նրանից ոչ մի լուր չի ստանում, իսկ որոնումները արդյունք չեն տալիս: Թումանյաննները որոշ ժամանակ իրենց տանը պահելուց հետո մորս տեղավորում են Ալեքսանդրապոլի որբանոցում: Մայրս պատմում էր, որ բանաստեղծի ընտանիքը թեև բազմանդամ էր և պայմաններն էլ շատ չափավոր, հաճախ էին որբ` ընտանեկան ջերմությունից զրկված երեխաների բերում իրենց տուն` պահում, խնամում, սփոփում: Թումանյանների ընտանիքի մասին մորս մոտ պահպանվել էին ջերմ հիշողություններ: Հետագայում՝ Երևանում, մայրս շատ մտերիմ էր բանաստեղծի դստրերի հետ: Հատկապես Թումանյանների տանը մորս մոտ ձևավորվեցին կենցաղային և ընտանեկան շատ կարևոր սկզբունքներ, բնավորության գծեր` համեստություն կենցաղում, հոգատարություն ընտանիքի անդամների նկատմամբ, համերաշխություն: Այս բոլորը նա հետագայում պատվաստում էր մեզ` դեռ վաղ հասակից: Ալեքսանդրապոլի մանկատանն էլ մայրս և հայրս ծանոթանում են:

Հայրս կապուտաչյա, շեկ մազերով, սպիտակամորթ, բարեկազմ պատանի էր: Դեռևս մանկական տարիներին իր կապույտ աչքերի և շեկ մազերի համար նրան «մալական» էին ասում: Մի անգամ այդ հանգամանքը նրան փրկում է: Փախուստի ժամանակ նրան հանդիպում են երկու սպա` թուրք և գերմանացի: Հարցնում են` ո՞վ ես: Ասում է` մալական եմ և նրան բաց են թողնում: Հայրս որբանոցի ֆուտբոլային թիմի անդամ էր: Նա իր ճկուն խաղի համար, Կատու մականունն էր ստացել: Ֆուտբոլի թիմի կապիտանն էր Հայկազյան ազգանունով մի երիտասարդ (Մոսկվայում ՀԽՍՀ-ի նախկին ներկայացուցիչ Էդվարդ Հայկազյանի հորեղբայրը): Հայրս պատմում էր, որ մանկատանը իսկական ֆուտբոլային մրցամարտ էր տեղի ունենում, և մի անգամ ռուսական բանակի թիմի հետ խաղալիս գործը հասնում է կռվի: Հենց մանկատանն էլ իմ ծնողների մեջ ծագում է փոխադարձ համակրանք: Որոշ ժամանակ հետո հորս մանկատնից հեռացնում են ընդհատակյա կոմերիտական բջջի աշխատանքներին մասնակցելու համար և ուղղարկում են զինվորական ծառայության՝ Լենինականի բանակային զինվորական բաժանմունք: Այստեղ ծառայության հետ միաժամանակ նա սովորում և ավարտում է բանակային ռազմաքաղաքական դասընթացները, որից հետո աշխատանքի է նշանակվում հրետանային գնդում որպես սպա նախ ՝ Լենինականում, հետո՝ Քանաքեռում: Երկար ընդմիջումից հետո, մայրս և հայրս կրկին հանդիպում են այս անգամ արդեն առհավետ:

Հանդիպումը տեղի ունեցավ Կիրովականում, որտեղ մայրս աշխատում էր որպես ուսուցչուհի` որբանոցից դուրս գալուց հետո: Զորամասը, որտեղ ծառայում էր հայրս ամառային վարժանքների էր եկել Կիրովական: Դա ըստ երևույթին, 1926 թվականն էր: Ծնողներս ամուսնացան Քանաքեռում: Այստեղ էր Դեմիրճյանների առաջին տունը, որտեղ ծնվեցի ես 1927թ., իսկ 1932թ.-ին եղբայրս՝ Կարենը: Ինչ վերաբերում է Դեմիրճյան ազգանունին, ապա նրա ի հայտ գալու պատմությունը շատ յուրօրինակ է: Հորս ապուպապերը սերնդե սերունդ եղել են դարբիններ: Երբ նրան որբանոց էին ընդունում` հարցնում են: – Անունդ ինչ է: Նա պատասխանում է. – Սերոբ: – Հորդ անո՞ւնն ինչ է: – Նշան: – Ազգանո՞ւնդ: Չի հասկանում, նորից են հարցնում: – Ինչպե՞ս էին գյուղում ձեզ անվանում: – Դեմրչի,– ասում է նա, որ թուրքերեն նշանակում է դարբին, և այդպես էլ գրում են` Դեմիրճյան: Այդ ազգանունով էլ նա շարունակեց իր կյանքը: Եվ այժմ, մտովի վերհիշելով մեր ապրած տարիները, ես նորից եմ համոզվում` այն ամեն լավի համար, որ կա մեր մեջ` պարտական ենք մեր ծնողներին: Նրանց գենետիկան, նրանց հոգու առանձնահատկությունները ձևավորեցին Կարենի բարձր պատասխանատվությունը իր ժողովրդի ճակատագրի նկատմամբ, պատրաստակամությունը ամբողջովին նվիրվել և անձնվիրաբար անել ամեն ինչ հանուն այդ ժողովրդի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին