▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բրոդսկու մասին` նրա լավագույն թարգմանիչ Ավագ Եփրեմյանի միջոցով...

Կոտայքի մարզային գրադարանում (տնօրեն` Անահիտ Խեչոյան) այսօր բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Իոսիֆ Բրոդսկուն նվիրված ցերեկույթ էր: Բանախոսը, որի գրական ընթացքը ներկայացրեց գրադարանի աշխատակից Շուշան Ճաղարյանը, բանաստեղծ, Բրոդսկու ստեղծագործությունների լավագույն թարգմանիչ Ավագ Եփրեմյանն էր:

Ավագ Եփրեմյանի խոսքն առհասարակ պոեզիայի մասին էր եւ մասնավորապես` Բրոդսկու պոեզիայի ու Բրոդսկի-մարդու մասին: Ունկնդիրների վերաբերմունքն այդ խոսքի նկատմամբ մի բան էին հուշում` առօրյա անվերջանալի հոգսերի ու խնդիրների տակ կքած հրազդանցիները կարիք ունեն նման հանդիպումների, եւ ողջունելի է, որ այսպիսի միջոցառումները, կարծես, ավանդույթ են դառնում Հրազդան քաղաքում համեստորեն ծվարած այս կոկիկ ու խնամված գրադարանում:

72157650998626034

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին