▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ-որ մեկին խնդրում են չմերժել, ընդ որում չեն ասում, ինչը չմերժեն

Նստած փորձում եմ պատկերացնել միջին 14 տարեկան եվրոպացի ջահելին, ով մերոնցը ելույթը նայում էր. մի քանի անհասկանալի շորերով ձյաձյա ու ծյոծյա կիսատխուր երգ են երգում, ինչ-որ մեկին խնդրում են չմերժել, ընդ որում չեն ասում , ինչը չմերժեն, ով պիտի չմերժի և ինչու համար չմերժեն :

Վերջում բեմով տարբեր տեղեր են գնում ու էլի ասում են մի մերժեք:

Երգը չի հիշվում, ձյաձյա ծյոծյաները չեն թռվռում, գոմիկություն չեն անում, հագածները ֆիգուրաների մասին բան չի ասում, երգը տխուրոտ, Հրանուշ Հակոբյանին էլ չի ճանաչում, Գարդիան էլ չի կարդում:

Հարց

Ինչի՞ համար էտ միջին վիճակագրական ջահելը պետք ա ՍՄՍ ուղարկի մեր օգտին:

 Տիգրան Քոչարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին