▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ «Եվրատեսիլ 2015»-ում

Ավարտվեց այնքան սպասված "Եվրատեսիլը", որում այս տարի հաղթեց Շվեդիան... Արդեն մի քանի տարի է այս համաեվրոպական երաժշտական "տոնը" դարձել է քաղաքական միջոցառում... Առավել ևս, բոլորին ԱՎԵԼԻ շատ հետաքրքրում է, թե որ երկիրն ում ինչքա՛ն միավոր տվեց... Հավելեմ, որ նույնիսկ քաղաքագետներն ու վերլուծաբաններն են մեկնաբանում այդ քվեարկության արդյունքները՝ փորձելով ապացուցել այդ քվեարկության միջոցով համապատասխան երկրների "նախասիրությունները" և մեսիջները...
Այս տարվա "Եվրատեսիլը" վերլուծելիս գալիս ենք այն եզրակացության,որ սփյուռքի մեր հայրենակիցների ձայները ժյուրիի աշխատանքի "շնորհիվ" ԶՐՈՅԱՑՎԵՑ կամ շատ ցածրացվեց... Այնպիսի "հայաշատ" երկրներ, ինչպիսիք են Մոլդովան, Շվեյցարիան, Ավստրալիան, Շվեդիան, Գերմանիան, Իսպանիան, Ավստրիան, Լեհաստանը, Իսրայելը, Կիպրոսը, Նիդերլանդները Հայաստանը ներկայացնող Genealogy խմբին ընդհանրապես միավոր չէին տվել.... Իսկ Հունաստանը, Բելառուսը, Բելգիան, Ֆրանսիան, Չեխիան, ՌԴ-ն` ցածր և միջին միավորներ էին տրամադրել մեզ... Միակ երկիրը, որը Հայաստանին տվեց ամենաբարձր՝ 12 միավորը՝ Վրաստան էր... Այսպիսով, կարելի է ասել, որ պաշտոնական Թբիլիսին, որը վախենում է թուրք-ազերիական տանդեմից և ապրիլի 24-ին Երևանում ներկայացված էր օրենսդիր մարմնի փոխխոսնակով, Եվրատեսիլ 2015-ում ՃԱՆԱՉԵՑ Հայերի Ցեղասպանությունը... Այս քվերակությունը դեռ շատ է քննարկվելու հարևան Հեյդարիստանում... Այսօր իսկ, Ի.Ալիևի անձնական ԶԼՄ-ը կհիշեցնեն ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ վրացիներին, թե ինչե՛ր է արել Բաքուն Թբիլիսիի համար... Իսկ գյաուր վրացիները 12 միավորը տալիս են հայերին, իսկ "խղճուկ" 10 միավորը՝ Ադրբեջանին... Իսկ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն այս անգամ որոշեց չզայրացնել Բաքվին և Անկարային ու ընդամենը 6 միավոր տվեց Հյաստանի պատվիրակներին... Բայց ապրիլի 24-ին Վ.Պուտինը ՄԵԶ ՀԵՏ էր...
Հ.Գ. Եվրատեսիլ 2015-ը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այն ոչ թե երաժշտական, այլ ՌԱԶՄԱԵՐԱԺՇՏԱՔԱՂԱՔԱԿԱՆ "մրցույթ" է... Եվրոպացիները փորձեցին ցույց տալ,որ Ուկրաինայի հետ կապված դեպքերը չեն խանգարում,որ իրենք բարձր միավորներ տրամադրեն ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Պոլինա Գագարինային (Ռուսաստան)... Օրինակ՝ Պուտինին քննադատող Գերմանիան և Ֆրանսիան ԻՐՈՔ գնահատեցին ՌԴ ներկայացուցչի վոկալ տվյալները... Սակայն քվեարկության ավարտին, ուրիշի ձեռքերով ՊԱՏԺԵՑԻՆ Մոսկվային և գրպանից հանած "կոնֆետը" տվեցին Շվեդիային, որի ներկայացուցիչը վատ ելույթ չունեցավ, բայց ըստ իս զիչում էր և՛ ՌԴ-ի, և՛ Իտալիայի ներկայացուցիչներին... Ռուսատանի դեմ "պատժիչ" գործողությանը մասնակցեցին մի քանի արևևլաեվրոպական երկրներ, որոնք բավական ցածր գնահատեցին Պ.Գագարինայի ելույթը, իսկ Լիտվան և Սան Մարինոն ընդհանրապես "թաղեցին" ռուսների հաղթանակի շանսերը՝ միավոր չտալով Մոսկվայի ներկայացուցչին...
Իսկ ամենամեծ զարմանքը այս Եվրատեսիլում Չեխիայի 12-ու միավորն էր՝ տրված սև և սպիտակ ոչխարներին..

Գագիկ Համբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին