▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրատեսիլի հաղթողը նախորդ տարի նմանատիպ սկանդալի մեջ էր հայտնվել, ինչ Արամ MP3-ը

Բոլոր նրանց համար, ովքեր այդպես էլ չեն հասկացել եվրոպական հանրության տրամադրությունները, նախորդ տարի էլ նայում էին ոչ թե Կոնչիտայի վոկալին ու երգին, այլ նրա թրաշին, եւ գտնում էին, թե եվրոպայում միայն  «գեյերն ու այլասեռվածներն» են գնահատվում: 

Այս տարվա հաղթող Մանս Զերմերլոուն անցյալ տարի կատարյալ սկանդալի մեջ է հայտնվել, ինչպես մեր Արամ MP3-ին, հայտարարելով, թե նույնասեռ ամուսնությունները ընդունելի չեն իր համար, նրանք չեն կարող երեխաներ որդեգրել ու ծնող լինել, եւ որ նույնասեռականությունը աբնորմալ բան է: Իհարկե, հետագայում նա ասել է, որ խնդիր չունի, թե ով ինչ ձեւ է սիրում, բայց... հաստատ մնացել է LGBT համայնքի ոչ սիրելին, ինչպես Արամ MP3:

Այդքանից հետո ուղիղ մեկ տարի անց նա հաղթեց: Վերանայեք, հարեգլիներս, ձեր տխուր բացատրություններն ու տեսությունները Եվրատեսիլում հաղթելու մասին, դրանք չեն աշխատում:

Ստյոպա Սաֆարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին