▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԴԱՀԿ աշխատակիցը յուրացրել է պարտապանների գույքը

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակից Գրիգոր Սարգսյանը 2012 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2014 թվականի փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է զգալի չափերով յուրացման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն: Մասնավորապես՝ Գրիգոր Սարգսյանը հիշյալ ժամանակահատվածում` տարբեր օրերի, ԴԱՀԿ ծառայությունում հանդիպել է իր կատարողական վարույթներով անցնող վեց պարտապանների հետ, նրանցից ստացել է բռնագանձման ենթակա զգալի չափերի գումարներ, լրացրել և պարտապաններին է տվել վճարման փաստ հանդիսացող անդորրագրեր, սակայն իր վստահությանը հանձնված գումարները օրենքով սահմանված կարգով ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չի փոխանցել, այլ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է: Վեց դրվագով շուրջ 700 հազ. ՀՀ դրամի չափով` յուրացման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու համար ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակից Գրիգոր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակից Գրիգոր Սարգսյանի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, զգալի չափերով յուրացման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը և հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/360814/ 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակից Գրիգոր Սարգսյանը 2012 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2014 թվականի փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է զգալի չափերով յուրացման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն:

Մասնավորապես՝ Գրիգոր Սարգսյանը հիշյալ ժամանակահատվածում` տարբեր օրերի, ԴԱՀԿ ծառայությունում հանդիպել է իր կատարողական վարույթներով անցնող վեց պարտապանների հետ, նրանցից ստացել է բռնագանձման ենթակա զգալի չափերի գումարներ, լրացրել և պարտապաններին է տվել վճարման փաստ հանդիսացող անդորրագրեր, սակայն իր վստահությանը հանձնված գումարները օրենքով սահմանված կարգով ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չի փոխանցել, այլ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է:

Վեց դրվագով շուրջ 700 հազ. ՀՀ դրամի չափով` յուրացման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու համար ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակից Գրիգոր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակից Գրիգոր Սարգսյանի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, զգալի չափերով յուրացման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը և հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին