▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացառիկ են մեր «շուստրիները»

Ժամանակին, երբ մենք այստեղ անկախականներս Կրեմլի և իր հայաստանյան դրածոների դեմ բողոքի ցույց  էինք անում, միտինգների ժամանակ Լևոնին ընտրած ու իր «շինած» Հայաստանից թռած շուստրիները գալիս կանգնում էին կողքներս, նկարվում, հետո գնում էին «քաղաքական քեյսեր» թխում և որպես «քաղաքական հալածյալ», էս «միամիտ» Ամերիկայից գրին քարտ «թռցնում»:

Վերջերս մեկ մեկ ֆեյսբուքում աչքիս ընկնում են մարդիկ, ովքեր նախկինում ապրելով Հայաստանում իրենց դրսևորում էին, որպես ռեժիմի խիստ հակառակորդներ և ավելի խիստ արևմտյան, հատկապես ամերիկյան ժողովրդավարական արժեքների կրողներ ու ջատագովներ: Սակայն հետագայում հայտնվել են էս կողմերում և ըստ երևույթին «ընկճախտի» ազդեցության տակ սկսել են Ամերիկային «սխալ հանել»:

Ասում եմ, կարող ա՞ մեր շուստրիները ֆեյսբուքով էլ են գրին քարտ «կպցնելու» կանալ ճարել...

 Այ՛ մարդ, հո զոռով չի, դէ՛ ՄԵՐՆ ՈՒՐԻՇ ա էլի ...

Արմեն Զատիկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին