▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես ձախողվեց 1913 թ. Կիլիկիայի հայերին զենքով օգնելու հույների փորձը

 

Հայ-հունական բարեկամության և ռազմական համագործակցության տարեգրության մեջ ուշագրավ մի դրվագ է եղել հայերի համար ճակատագրական՝ Հայոց ցեղասպանության նախօրեին: Այդ շրջանում՝ 1910-1915 թթ. Հունաստանի վարչապետն էր նշանավոր պետական գործիչ Էլեֆթերիոս Վենիզելոսը (1864-1936), որը, լինելով հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկը, մեծապես կարևորում էր թուրքական տիրապետության դեմ հայերին աջակցելու և ընդհանուր հակառակորդի դեմ համագործակցելու անհրաժեշտությունը:
 
Ինչպես հաղորդում է «Մշակ» թերթը, 1913 թ. նոյեմբերի սկզբին հունական մի շոգենավ, զենքով ու ռազմամթերքով (ըստ որոշ աղբյուրների՝ շուրջ 7 հազար հրացան) բեռնված, մեկնում է Կիլիկիա՝ դրանք հայերին հանձնելու համար: Այդ մասին տեղեկանալով՝ Միջերկրական ծովի գերմանական ռազմական նավատորմի հրամանատարը մեկնում է Կիլիկիայի ափերը, որպեսզի կանխի զենքի բեռնաթափումը: Նշենք, որ արդեն մոտալուտ աշխարհամարտի նախօրեին, Օսմանյան կայսրությունը Գերմանիայի դաշնակիցն էր, և վերջինս չէր կարող թույլ տալ հայերի զինումը:
 
Բայց բանը չհասավ գերմանական կողմի միջամտությանը: Ըստ «Մշակ» թերթի տեղեկությունների՝ հայերը, «ենթարկվելով իրենց հոգևոր իշխանությունների նախազգուշացմանը և առհասարակ չմտորելով ապստամբության մասին», չգնացին զենքն ընդունելու: Իսկ շոգենավը, Մերսինի շրջանում մոտենալով ծովափին և այնտեղ հայերի չտեսնելով, հեռացավ:
 
Մինչ այդ սակայն, տեղի թուրքերին տեղեկություններ էին հասել շոգենավի ժամանման և նրա նպատակի մասին և սկսել էին հայերի դեմ ուղղված սպառնալից շարժումներ սկսել. հայերը սկսեցին երկյուղել, թե կարող են կրկնվել 1909 թ. Ադանայի ջարդի գազանությունները: Թեև գերմանական ծովակալը չկարողացավ կանգնեցնել հունական շոգենավը, սակայն տեղեկանալով թուրքերի շրջանում սկսված հակահայկական հուզումների մասին՝ այցելեց Ադանայի նահանգապետին և սպառնաց, որ հայերի կոտորածների դեպքում կռմբակոծի Ադանան, և որ «Գերմանիան կդադարի պաշտպանել Թուրքիային ընդդեմ Ռուսաստանի»:Թե իրականում ինչպես կգործեր գերմանական հրամանատարությունը այդ ժամանակ հայերի հնարավոր ջարդերի դեպքում՝ հայտնի չէ: Համենայն դեպս, այդ շրջանում, երբ եվրոպական Մեծ տերությունների դիվանագիտական ակտիվ քննարկումների առարկա էր Օսմանյան կայսրության հայկական նահանգներում բարենորոգումներ անցկացնելու հարցը, նախքան այդ պասիվ և առավելապես թուրքական կողմին սատարող Գերմանիան առժամանակ սկսեց ակտիվորեն հանդես գալ բարենորոգումներն իրականացնելու օգտին: Դրա նպատակը մի կողմից բարենորոգումների հարցը իր հակառակորդ Անտանտի երկրների՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հայեցողությանը չթողնելու ցանկությունն էր, մյուս կողմից՝ արևմտահայության համակրանքը դեպի իր կողմը շեղելու փորձը: (Նշենք, որ 1914 թ. Գերմանիայում հիմնվեց Գերմանա-հայկական ըներությունը, որի նախագահը հայտնի հասարակական գործիչ ու մարդասեր Յոհաննես Լեփսիուսն էր):
Իսկ արդեն 1915 թ. սկսված հայերի կոտորածների ու բռնագաղթերի հարցում Գերմանիան իր ռազմական դաշնակից Թուրքիայի հանդեպ դրսևորեց հանցավոր անտարբերության ու թողտվության քաղաքականություն:
 
Ինչպես հաղորդում է «Մշակը», հունական աղբյուրների համաձայն՝ զինատար շոգենավը պատկանել է մասնավոր անձի, և Մերսինի ափերի մոտ նրա երևալուն քաղաքական նշանակություն չի տրվել:
 
Թեև հունական ռազմական նշանակալի աջակցությունը մերժելու փաստն ինքնին մեկ անգամ ևս հերքում է Ցեղասպանության թուրքական ժխտողականության ամենատարածված թեզերից մեկը՝ իբր հայերի կողմից նախապատրաստվող ապստամբության մասին, այնուամենայնիվ, ընդգծենք, որ դեռ Աբդուլ Համիդի օրոք հայության դեմ սկսված՝ շարունակական պետական ցեղասպանական քաղաքականության հետևանքով հայությունը լիարժեք բարոյական և օրինական իրավունք ուներ՝ զենքը ձեռքին պայքարելու թուրքական բռնատիրության և ոչնչացման քաղաքականության դեմ: Իրադարձությունները, սակայն, այլ կերպ ընթացան, և օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով՝ Առաջին աշխարհամարտի նախօրեին Օսմանյան կայսրությունում հայությունը, այդ թվում և՝ Կիլիկիայում, նախընտրեց ապավինել իշխանություններին չգրգռելու և բարենորոգումների իրագործման միջոցով Հայկական հարցը լուծելու քաղաքականությանը: Եվ Կիլիկիայի միջադեպը միայն փաստում է՝ ցավոք, վերահաս Ցեղասպանությանն ընդառաջ հայերն անպատրաստ էին պաշտպանելու իրենց անվտանգությունը ֆիզիկական ոչնչացումից ու բռնագաղթերից:
 
Սամսոն Հովհաննիսյան
ArmenianGenocide100.org

Հայ-հունական բարեկամության և ռազմական համագործակցության տարեգրության մեջ ուշագրավ մի դրվագ է եղել հայերի համար ճակատագրական՝ Հայոց ցեղասպանության նախօրեին: Այդ շրջանում՝ 1910-1915 թթ. Հունաստանի վարչապետն էր նշանավոր պետական գործիչ Էլեֆթերիոս Վենիզելոսը (1864-1936), որը, լինելով հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկը, մեծապես կարևորում էր թուրքական տիրապետության դեմ հայերին աջակցելու և ընդհանուր հակառակորդի դեմ համագործակցելու անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է «Մշակ» թերթը, 1913 թ. նոյեմբերի սկզբին հունական մի շոգենավ, զենքով ու ռազմամթերքով (ըստ որոշ աղբյուրների՝ շուրջ 7 հազար հրացան) բեռնված, մեկնում է Կիլիկիա՝ դրանք հայերին հանձնելու համար: Այդ մասին տեղեկանալով՝ Միջերկրական ծովի գերմանական ռազմական նավատորմի հրամանատարը մեկնում է Կիլիկիայի ափերը, որպեսզի կանխի զենքի բեռնաթափումը: Նշենք, որ արդեն մոտալուտ աշխարհամարտի նախօրեին, Օսմանյան կայսրությունը Գերմանիայի դաշնակիցն էր, և վերջինս չէր կարող թույլ տալ հայերի զինումը: Բայց բանը չհասավ գերմանական կողմի միջամտությանը:

Ըստ «Մշակ» թերթի տեղեկությունների՝ հայերը, «ենթարկվելով իրենց հոգևոր իշխանությունների նախազգուշացմանը և առհասարակ չմտորելով ապստամբության մասին», չգնացին զենքն ընդունելու: Իսկ շոգենավը, Մերսինի շրջանում մոտենալով ծովափին և այնտեղ հայերի չտեսնելով, հեռացավ: Մինչ այդ սակայն, տեղի թուրքերին տեղեկություններ էին հասել շոգենավի ժամանման և նրա նպատակի մասին և սկսել էին հայերի դեմ ուղղված սպառնալից շարժումներ սկսել. հայերը սկսեցին երկյուղել, թե կարող են կրկնվել 1909 թ. Ադանայի ջարդի գազանությունները: Թեև գերմանական ծովակալը չկարողացավ կանգնեցնել հունական շոգենավը, սակայն տեղեկանալով թուրքերի շրջանում սկսված հակահայկական հուզումների մասին՝ այցելեց Ադանայի նահանգապետին և սպառնաց, որ հայերի կոտորածների դեպքում կռմբակոծի Ադանան, և որ «Գերմանիան կդադարի պաշտպանել Թուրքիային ընդդեմ Ռուսաստանի»:Թե իրականում ինչպես կգործեր գերմանական հրամանատարությունը այդ ժամանակ հայերի հնարավոր ջարդերի դեպքում՝ հայտնի չէ:

Համենայն դեպս, այդ շրջանում, երբ եվրոպական Մեծ տերությունների դիվանագիտական ակտիվ քննարկումների առարկա էր Օսմանյան կայսրության հայկական նահանգներում բարենորոգումներ անցկացնելու հարցը, նախքան այդ պասիվ և առավելապես թուրքական կողմին սատարող Գերմանիան առժամանակ սկսեց ակտիվորեն հանդես գալ բարենորոգումներն իրականացնելու օգտին: Դրա նպատակը մի կողմից բարենորոգումների հարցը իր հակառակորդ Անտանտի երկրների՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հայեցողությանը չթողնելու ցանկությունն էր, մյուս կողմից՝ արևմտահայության համակրանքը դեպի իր կողմը շեղելու փորձը: (Նշենք, որ 1914 թ. Գերմանիայում հիմնվեց Գերմանա-հայկական ըներությունը, որի նախագահը հայտնի հասարակական գործիչ ու մարդասեր Յոհաննես Լեփսիուսն էր):

Իսկ արդեն 1915 թ. սկսված հայերի կոտորածների ու բռնագաղթերի հարցում Գերմանիան իր ռազմական դաշնակից Թուրքիայի հանդեպ դրսևորեց հանցավոր անտարբերության ու թողտվության քաղաքականություն: Ինչպես հաղորդում է «Մշակը», հունական աղբյուրների համաձայն՝ զինատար շոգենավը պատկանել է մասնավոր անձի, և Մերսինի ափերի մոտ նրա երևալուն քաղաքական նշանակություն չի տրվել: Թեև հունական ռազմական նշանակալի աջակցությունը մերժելու փաստն ինքնին մեկ անգամ ևս հերքում է Ցեղասպանության թուրքական ժխտողականության ամենատարածված թեզերից մեկը՝ իբր հայերի կողմից նախապատրաստվող ապստամբության մասին, այնուամենայնիվ, ընդգծենք, որ դեռ Աբդուլ Համիդի օրոք հայության դեմ սկսված՝ շարունակական պետական ցեղասպանական քաղաքականության հետևանքով հայությունը լիարժեք բարոյական և օրինական իրավունք ուներ՝ զենքը ձեռքին պայքարելու թուրքական բռնատիրության և ոչնչացման քաղաքականության դեմ:

Իրադարձությունները, սակայն, այլ կերպ ընթացան, և օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով՝ Առաջին աշխարհամարտի նախօրեին Օսմանյան կայսրությունում հայությունը, այդ թվում և՝ Կիլիկիայում, նախընտրեց ապավինել իշխանություններին չգրգռելու և բարենորոգումների իրագործման միջոցով Հայկական հարցը լուծելու քաղաքականությանը: Եվ Կիլիկիայի միջադեպը միայն փաստում է՝ ցավոք, վերահաս Ցեղասպանությանն ընդառաջ հայերն անպատրաստ էին պաշտպանելու իրենց անվտանգությունը ֆիզիկական ոչնչացումից ու բռնագաղթերից:

 Սամսոն Հովհաննիսյան

ArmenianGenocide100.org

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին