▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամակոր դասարան` «Ազգային Ժողովը»

Ազգային ժողովը նմանվել է վատ դասարանի, որտեղ պատգամավորները չարաճճի աաշկերտների նման հաճախակի փախչում են դասերից: 
Մի տարբերությամբ, որ այստեղ դաս ասվածը վերաբերվում է քաղաքացիների հուսալի ապագային և եթե աշակերտի բացակայությունից տուժում է միայն ինքը` աշակերտը, ապա այստեղ` պատգամավորի բացակայությունից, կարող է տուժել մի ողջ հասարակություն:

Երեկ էլ կամակոր աշակերտի կարգավիճակում խորհրդարանական ընդիմությունն էր: Բյուջեի կատարողականի վերաբերյալ լսումները երեկ անցնում էր ոչ այնքան լի դահլիճում, քանի որ ԱԺ ընդիմադիր խմբակցություններից քննարկումներին մասնակցում էին ընդամենը 3 ուժեր, իսկ ավելի կոնկրետ 8 պատգամավոր: 
Ամբողջ տարվա ընթացքում, ընդիմությունն ԱԺ ամբիոնն ու բոլոր հնարավոր բարձրախոսերը հանգսիտ չի թողնում` քննադատելով իշխանություններին, բյուջեի սխալ կառավարման և անկարևոր ծախսեր անելու համար, իսկ բյուջեի քննարկումներին, փաստացի անգամ ցանկություն չունի մասնակցել:

Պատգամավորների նման «ակտիվությունն» ու խմբակցությունների ներկայացվածությունը տեսնելով` կարելի ասել, որ իրականում ոչ մեկին ոչ բյուջեի կատարողականն է հետաքրքրում, ոչ ԱԺ-ն, ոչ կառավարությունը, ոչ էլ մեծ հաշվով պետությունը: Այլապես ընդիմադիր պատգամավորները, գոնե ցանկություն կունենային ծանոթանալ բյուջեի կատարողականին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին