▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն «Լիցկային» զոհ կտա` ինչպես դա արեց Վարդանիկի ու Սամվել Բաբայանի պարագայում

Դուք հոսանքից խոսացեք ու գրեք, ես՝ «Լիցկայից»...

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին ու իր մերձավորներին շարունակում են հովանավորել, ավելի շուտ «Լիցկան» բոլորին իրեն ամպհովանի է ծառայեցնում, որովհետեւ այսօր ինքը վճարում է, ինքն էլ պատվիրում երաժշտությունը: Նա անձեռնխմելի է, քանի որ նրա «ֆինանսներն են ռոմանսներ երգում»: Բացի այդ, նա որոշակի դոսյե ունի ոմանց վրա՝ մենակ չի գործել: Դեռ երկու տարի առաջ է ՀՀԿ-ն Գալուստ Սահակյանի բերանով հայտարարել, որ իրենց կուսակցությունը պատժիչ մեքենա չէ, եւ մարդու անմեղությունն ու մեղավոր լինելը պարզելը իրավապահների գործն է: Իսկ իրավապահներին նշանակողը Սուրիկ Խաչատրյանին հովանավորող ու նրանից սնվող իշխանություններն են: Այսինքն, ո՞վ կպատժի իր ստնտուին: Բայց մյուս կողմից էլ, ոչ մի ուռճացված հակահերոս Կաշչեյ Անմահը չէ, ի վերջո մի օր գալիս է «տերերի» կողմից նրանց պատժելու ժամանակը, երբ սպառվում է այդ «գործիչների» «պահպանության ժամկետը»: Այս պահին Սուրիկ Խաչատրյանը դեռ պետք է իշխանություններին, բայց գալիք ընտրությունների նախաշեմին, երբ ՀՀԿ-ն ուզենա ցույց տալ, որ ինքնամքարման ուղի է բռնել, անպայման «անկյուն կկանգնեցնի» «Լիցկային», զոհ կտա սովորական շախմատային զինվորի նման՝ ինչպես դա արեց Գյումրիի մի ժամանակվա ամենակարող Վարդանիկի, ավելի վաղ Ղարաբաղի «խան» Սամվել Բաբայանի պարագայում:

Սերժ Կանայան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին