▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ են փնտրում աղանդները Սրբազան երկրում. մինչև ե՞րբ պիտի քնած մնանք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ինչ են փնտրում աղանդները Սրբազան երկրում, Աստվածների երկրում և Աստծո ընտրած ժողովրդի Երկրում։ Մինչև երբ պիտի խաղան մեր ժողովրդի հետ և մենք էլ կույրերի նման գնանք նրանց ետևից առանց հասկանալու, թե դեպի ուր և ինչի համար։

Ամեն անգամ բացահայտվում են աղանդների կրոնի հետ որևէ առնչություն չունենալու փաստը, ամեն անգամ ջրի երես են դուրս գալիս նրանց քայքայիչ գործունեությունը, սակայն այդ բոլորով հանդերձ մեր մեջ գտնվում են անձինք, որոնք կուրորեն գնում են նրանց ետևից, առանց հասկանալու, թե ուր և ինչու։

Աբսուրդ է, երբ կյանքի խոսք կոչված աղանդի հիմնադիրը՝ ԷՔՄԱՆԸ հրաժարվում է իր իսկ հիմնած կրոնական գաղափարախոսությունից, իսկ նրա հրաժարումից մեկ տարի անց դեռ Հայաստանում կան մարդիկ, որոնք հետևում են նրա հիմնած գաղափարախոսությանը։

Էքմանը ինքն իրեն չի հավատում, որոշ հայեր հավատում են նրան, ով ինքնամերղում է հայտարարել։ Ուր է քո տրամաբանությունը ով անձ անորոշ։ Թումանյանը հրաշալի մի դարձվածք ունի, ասում է հայերս ոչ թե գաղափարախոսությունն ենք մտցնում մեր գլխի մեջ, այլ մենք ենք մտնում գաղափարախոսության մեջ։ Այսօր նույնն է պարագան։

Գաղափարաստեղծը հայտարարում է, որ իր հիմնած գաղափար հիմարություն է, սխալ, թյուրիմացություն, իսկ հայ կյանքի խոսքցիները Էքմանին ասում են ոչ դու ապուշ ես, հիվանդ, զառամյալ, քանի որ չես հասկանում քո իսկ ստեղծած գաղափարախոսության մեծությունը։ Ահա, թե ուր է հասել հայ մարդը, իբրև թե եվրոպական արժեհամակարգի անքակտելիությունը հանդիսացողը։ 

Այս նյութին կրկին անդրադարձել է աղանդների էության մասնագետ Ալեքսան Ամարյանը։ Լսեք նրա հարցազրույցը և ամենայն ինչ պարզ կդառնա, որ աղանդները դրանք ոչ թե կրոնական, այլ քաղաքական կազմակերպություններ են, որոնց նպատակը ոչ թե մեր հոգիների փրկությունն է, այլ մարմնի և երկրի կործանումը։

Կոմիտաս Հովնանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին