▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մեքենայիդ անմոռուկի պատկեր ես սոսնձել, ուրեմն «կարող ես» որտեղ ուզես կայանես` թեկուզ մայթին

Եթե մեքենայիդ ետեւի ապակուն Եղեռնի խորհրդանիշ անմոռուկի պատկեր ես սոսնձել, ու մեքենադ էլ մի քիչ «գոլդ համարանիշոտ» է / սերիալային լեզվով ասած /, ուրեմն «կարող ես» որտեղ ուզես՝ կայանես / թեկուզ ՝մայթին /, ու շատ հավանական է, որ ոչ մի ավտոտեսուչ էլ չի համարձակվի «նկատել», թե ինչու է քո մեքենան խանգարում մայթային երթեւեկությանը:

Ու օրինակներ ընտրելու կամ լուսանկարով հոդվածին կցելու անհրաժեշտություն տվյալ դեպքում չկա / թեպետ՝ նմանատիպ խախտումներ գրեթե ամեն օր կարելի է տեսնել Վանաձորի Գ.Լուսավորչի փողոցի 38 հասցեում գտնվող շենքին կից կամ մոտակայքում. բանկերի առջեւի բակում կուտակված մեքենաները, բակում ազատ տեղ չգտնելով, հաճախ «թռնում» են մայթի վրա. դրանցից մեկին էլ օրերս արձանագրեցի՝ անմոռուկի աննման պատկերը մեքենայի ապակուն սոսնձած /:

Երեւի թե գտնում են, որ եթե մայթը մայթի նման չէ ու քարուքանդ է՝ուրեմն «կարելի» է վրան մեքենա կանգնեցնել՝ ի հաշիվ հետիոտն երթեւեկության. է թող անցորդները «թռնեն» բորդյուրով քայլեն կամ ավտոճանապարհով քայլեն. երեւի այս տրամաբանությունն էլ է գործում. առավել եւս ՝ եթե Եղեռնի խորհրդանիշ անմոռուկ են փակցրել, ուրեմն «ազգի մասին մտածող» են ու «մուծվել են» ՝ հանուն ազգիս բարօրության ու թուրքերի «ջգրու»:

Գայանե Հովսեփյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին