▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ մարդը ցանկանում է գեղեցկանալ՝ պետք է նրան օգնել

Վերջին տարիներին պլաստիկ վիրաբուժությունը մեծ տարածում է գտել ինչպես ամբողջ աշխարհում այնպես էլ մեզ մոտ՝  Հայաստանում։  Պլաստիկ վիրահատության միջոցով մարդիկ ցանկանում են շտկել իրենց  ի վերուստ տրված կամ ինչ-ինչ պատճառներով ձեռք բերած թերությունները՝ հասնելով կատարյալ գեղեցկության։

 

Ինչպիսին է այսօր Հայաստանում պլաստիկ վիրաբուժության վիճակը։  Ի՞նչ խնդիրներով են դիմում պլաստիկ վիրաբույժին այս ու այլ հարցերի պատասխանները պարզեցինք DPC կլինիկայի ղեկավար, պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, պլաստիկ վիրաբույժ Սամվել Սուրենի Վարդանյանից։


Այսօր Հայաստանում հիմնականում ի՞նչ խնդիրներով են դիմում պլաստիկ վիրաբույժին։ 

Հիմնականում պլաստիկ վիրահատությունների հաճախականությամբ առաջին տեղում է քթի պլաստիկ և ֆունկցիոնալ վիրահատությունը/ռինոսեպտոպլաստիկա/, քանի որ Հայաստանում ամենատարծված խնդիրը դա մեր տարածաշրջանին բնորոշ կովկասյան քիթն է։ Երկրորդ տեղում է կրծքագեղձի էսթետիկ վիրաբուժությունը/մամոպլաստիկա/, այնուհետև որովայնի առաջնային պատի պլաստիկա, լիպոսակցիա, դեմքի մաշկի ձգում, ականջների(լոշտակություն) շտկում։

Հաշվի առնելով մեր կարծրատիպը՝ որքանո՞վ է պլաստիկ վիրահատությունը կիրառելի հայ հասարակության մեջ։ 

Վստահաբար կարող եմ ասել, որ պլաստիկ վիրահատությունը արդեն բավական ժամանակ է, ինչ մտել է մեր մենթալիտետի մեջ և դիմում են պլաստիկ միջամտությունների, քանի որ մեր կանայք արդեն սիրում են հետևել ոչ միայն իրենց առողջությանը, այլ նաև գեղեցկությանը։

Ո՞ր տիպի դիմողներն են Ձեզ ավելի շատ՝ ովքեր ցանկանում են վերականգնել առողջությունը, թե՞ ավելի գեղեցիկ դառնալ։ 

Ես իմ պրակտիկայում ցավոք սրտի դեռ չեմ հանդիպել մի հայի ով չունի քթի միջնապատի խնդիր և ունի քթի լրիվ  ուղիղ միջնապատ և եթե դիմում են զուտ գեղեցիկ քիթ ունենալու համար, ապա հետազոտությունների արդյունքում պարզվում է, որ նա նաև ունի միջնապատի կորություն։

Ի՞սկ արդյոք Հայաստանում գոյություն ունի պլաստիկ վիրահատությունների կանանց և տղամարդկանց դիմելիության վիճակագրություն։

Տասը տարի առաջ կին-տղամարդ դիմելիության փոխհարաբերակցությունը 8։1-ի էր, այսինքն տղամարդիկ գրեթե չէին դիմում և հիմնականում կանայք էին դիմում, բայց ասեմ նաև, որ այս մի քանի տարիների ընթացքում մի տեսակ փոխվեց այդ տվյալները և ահա այսօր վստահաբար կարող եմ փաստել, որ տղամարդիկ նույնպես դիմում են պլաստիկ վիրահատությունների։

Պլաստիկ վիրաբուժության մեջ ո՞ր վիրահատությունն է համարվում առավել բարդ։

Առավել բարդ վիրահատություն կարող եմ ասել, որ հենց քթի վիրահատությունն է, քանի որ փոքր տարածքի մեջ քիչ տեսանելիությամբ կատարվում է մեծ ծավալի աշխատանք։

Իսկ ո՞ր վիրահատություններն են մեզ մոտ Հայաստանում ամենահազվադեպ և առհասարակ չընդունված։

Կարող եմ ասել, որ դրանք ձեռքերի և ոտքերի պլաստիկան է, այսինքն բազուկների և ազդրերի վիրահատությունները որոնք ամենաքիչն են հանդիպում մեզ մոտ Հայաստանում։

Ի՞նչ բացառիկ դեպքեր կա՞ն, որ վիրահատական միջամտությունը անխուսափելի է։

Մասնավորապես քթի վիրահատությունն է, երբ շնչառությունը այնքան վատ է լինում, որ վիրահատությունը դառնում է անխուսափելի։ Ճիշտ է հրատապ չէ, բայց հնարավորինս շուտ պետք է կազմակերպել վիրահատական միջամտությունը հետագա բարդություններից  խուսափելու համար։

Հետաքրքիր է կա՞ն դեպքեր, երբ պլաստիկ միջամտությունը արգելվում է։

 Կան, երբ հիվանդը ունի այնպիսի հիվանդություններ որոնց համար ցանկալի չէ որևէ վիրահատական միջամտություն նրան, օրինակ, երբ հիվանդը ունի արյան հետ կապված հիվանդություններ։

Սլացիկ կազմվածք ունենալու համար կանայք որքան հաճա՞խ են դիմում լիպոսակցիայի մեթոդին։

Լիպոսակցիայի մեթոդին շատերն են ցանկանում դիմել, բայց չգիտես ինչու և չգիտես որտեղից շատերի մոտ ձևավորվել է այնպիսի թուր կարծիք, որ լիպոսակցիան նպաստում է գիրացմանը։ Ասեմ, որ լիպոսակցիան ավելորդ ճարպերից ազատվելու արագ, արդյունավետ և անվտանգ մեթոդ է,    ։

Իսկ լիպոսակցիայից հեռացված ճարպաշերտերը վերականգնվո՞ւմ են։

Այս միջոցով հեռացված ճարպը սովորաբար չի վերականգնվում, բայց եթե մարդը հակում ունի գիրանալու կամ չի հետևում իր դետային, ապա գեր վիճակից էլ հնարավոր է գիրանալ, նիհար վիճակից էլ է հնարավոր  գիրանալ, այսինքն, եթե մենք նիհարեցնեք, բայց նա շարունակի կրկին ոչ ճիշտ վարել իր ապրելակերպը և չհետևի իր սննդակարգին բնականաբար կվերականգնվի այդ ճարպերը։

Մեր զրուցի սկզբում արդեն ասացիք, որ Հայաստանում ավելացել է նաև կրծքագեղձի պլաստիկ վիրահատության ցանկացողների թիվը։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

Կրծքագեղձի վիրահատության համար դիմողների ցանկանում են հիմնականում արդեն մայրացած կանայք, երբ իրենց փոքրիկներին կերակրելուց հետո կորցրել իրենց գեղեցիկ կուրծքը և ցանկանում են պլաստիկ միջամտության շնորհիվ վերականգնել այն։ Այս դեպքում կատարվում է կրծքերի ձգում, կրծքագեղձի փոքրացումով կամ մեծացումով երբեմն նաև իմպլանտի տեղադրումով։        

Ի՞նչ հետագա բարդություն կարո՞ղ է ունենալ այդ վիրահատությունը։

Բարդություններ հիմնականում չեն հանդիպում, եթե իհարկե տեղադրվի որակյալ իմպլանտներ և ճիշտ կատարվի վիրահատությունը։

Այսօր ի՞նչ մեթոդ եք կիրառում շուրթերի ձևափոխման մասին։

Ես այսպես ասած կիրառում եմ մեթոդը, երբ կատարվում է վիրահատություն շուրթերի ներսի մակերեսից և բնական ձևով է մեծացվում շուրթերի մակերեսը այս դեպքում չի հաղորդում ավելորդ ուռածություն, ի դեպ ասեմ նաև, որ այս մեթոդը շատ բնական է ու ամենակարևորը ամբողջ կյանքի ընթացքում պահպանվում է։

Ձեր մաղթանքը բոլոր նրանց ովքեր ցանկանում են դիմել պլաստիկ վիրահատության։

Ես մաղթում եմ, որ բոլոր նրանք ովքեր ցանկանում են դիմել պլաստիկ վիրահատության հասնեն իրենց ցանկալի արդյունքին, քանի որ երբ մարդը ցանկանում է լինել գեղեցիկ պետք է նրան օգնել:

 

Հեղինակ՝ Էմմի Մանուկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին