▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանի՞ անգամ մարդ պիտի գնա Վաշինգտոն, որ փող տնտեսի մի ողջ դպրոցի համար...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ես անձամբ Գյումրիին, որպես վարչապետ, նվիրել եմ 1 դպրոց՝ այսօրվա ֆրանսիական դպրոցը...

90-ականների առաջին կեսին մի անգամ Արշակ Սադոյանը խորհրդարանում իր հայտնի չորրորդ խոսափողից վարչապետին հարցրեց՝ «Այդ ինչ փողերով եք «Մալբորո» ծխում»... Ու վարչապետը մանրամասն բացատրեց, որ գնացել է Վաշինգտոն՝ ինչ-որ համաժողովի մասնակցելու համար, իր համար նախատեսված շքեղ հյուրանոցի փոխարեն մնացել է շատ ավելի համեստ հյուրանոցում եւ տնտեսված փողով «Մալբորո» է գնել...

Հիմա, երբ նա ասում է, որ անձամբ Գյումրիին մի ողջ դպրոց է նվիրել՝ ֆրանսիական դպրոցը, մտածում եմ՝ քանի անգամ մարդ պիտի գնա Վաշինգտոն, որպեսզի համեստ հյուրանոցներում մնալով փող տնտեսի մի ողջ դպրոցի համար...

Արմեն Դուլյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին