▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարդարապատ. մեր հավերժության խորհրդանիշը

 

Հայաստանի Հանրապետության ծնունդը մեր դարավոր իղձն էր, որ իրականություն դարձավ 1918 թվականի մայիսյան հաղթանակների շնորհիվ: Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի ճակատամարտերում հաղթեց բռնկված ժողովրդական ոգին: Եվ մայիսի 28-ը դարձավ մեր ժողովրդի վերապրումի ու հավերժության խորհրդանիշը...
1918 թվականի մայիսի 28-ին վճռական քայլ կատարեցինք հայոց պետականությունը վերականգնելու դարավոր ճանապարհին, հաստատագրեցինք մեր լինելությունը:
Հայաստանի Առաջին հանրապետության հռչակումը շրջադարձային նշանակություն ունեցավ համայն հայության համար: Այդ մեծ իրադարձության բերկրանքը, որպես Տոն, որպես մեծագույն խորհուրդ, փոխանցվել է մեզ: Եվ արդեն 97 տարի հավատարիմ ենք այդ խորհրդին՝ կառուցելով մեր ապագան, հզորացնելով մեր Հայաստան Հայրենիքը:
Մայիսի 28-ը՝ Հանրապետության օրը, ավանդաբար մեծ շուքով է նշվում:
Այս տարեդարձին էլ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ու ոստիկանության բարձրաստիճան սպաներ այցելեցին Սարդարապատի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին մեր անցյալն ու ապագան խորհրդանշող հուշակոթողին:
Այստեղ՝ Սարդարապատում, իրական ու տեսանելի է անքննելի ճշմարտությունը՝ միասնական ժողովուրդն անպարտելի է: -

Հայաստանի Հանրապետության ծնունդը մեր դարավոր իղձն էր, որ իրականություն դարձավ 1918 թվականի մայիսյան հաղթանակների շնորհիվ: Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի ճակատամարտերում հաղթեց բռնկված ժողովրդական ոգին: Եվ մայիսի 28-ը դարձավ մեր ժողովրդի վերապրումի ու հավերժության խորհրդանիշը...1918 թվականի մայիսի 28-ին վճռական քայլ կատարեցինք հայոց պետականությունը վերականգնելու դարավոր ճանապարհին, հաստատագրեցինք մեր լինելությունը:Հայաստանի Առաջին հանրապետության հռչակումը շրջադարձային նշանակություն ունեցավ համայն հայության համար: Այդ մեծ իրադարձության բերկրանքը, որպես Տոն, որպես մեծագույն խորհուրդ, փոխանցվել է մեզ: Եվ արդեն 97 տարի հավատարիմ ենք այդ խորհրդին՝ կառուցելով մեր ապագան, հզորացնելով մեր Հայաստան Հայրենիքը:Մայիսի 28-ը՝ Հանրապետության օրը, ավանդաբար մեծ շուքով է նշվում:Այս տարեդարձին էլ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ու ոստիկանության բարձրաստիճան սպաներ այցելեցին Սարդարապատի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին մեր անցյալն ու ապագան խորհրդանշող հուշակոթողին:Այստեղ՝ Սարդարապատում, իրական ու տեսանելի է անքննելի ճշմարտությունը՝ միասնական ժողովուրդն անպարտելի է: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին