▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանն ու Ֆրանսիան իրար կապելով պետք է վառել

 

Հիմա, Երկրորդ համաշխարհային պատերազմէն հետո, երբ ողջ աշխարհի պետություններն խելքի եկած Ամերիկայի ղեկավարությամբ մասնավոր սեփականության վրա հիմնված համաշխարհային պետություն մը կուզեն կազմել, հիմա այս պատմական վայրկյանին նորէն Ֆրանսայի սոցիալիստական սանճին բռնեց։ Գործադուլ այս ու այն վայրում, կառավարության փոփոխություններ և իրարանցում։ Չեմ հասկնար, ե՞րբ վերջապէս սա Ֆրանսան «հեղափոխության» ախտէն ազատվի։ Ե՞րբ պէտք է սա պետությունն դադարի պրոֆեսիոնալ հեղափոխական ըլլալէ։ Ինչո՞ւ Ռուսաստանին չի նայեր ու իրեն խղճար։
Բուժելու համար կառաջարեմ Ամերիկային անգլիական աղ տալ Ֆրանսային, որ ստամոքսն աղէկ մը մաքրվի, ապա կերակրել ու հանել օդափոխության։ Հողն, ինչպէս կերևի վարակված է այդ երկրի։ Կարելի է Գերմանիո հետ հողերու փոխանակություն կատարել․ եթէ այս ալ չօգնեց, ուղղակի, ինչպէս Աստվածաշունչի մէջ Սամսոնն երկու աղվեսներու պոչերը իրար կապեց ու վառված ջահ մը կախելով փղշտացոց ցորեններու դէզին մէջ թողեց՝ պէտք է Ֆրանսան ու Ռուսաստան իրար կապելով <> կերպ վառել։ Ուրիշ ճար չկա։
Լեռ Կամսար, 1947թ․

Հիմա, Երկրորդ համաշխարհային պատերազմէն հետո, երբ ողջ աշխարհի պետություններն խելքի եկած Ամերիկայի ղեկավարությամբ մասնավոր սեփականության վրա հիմնված համաշխարհային պետություն մը կուզեն կազմել, հիմա այս պատմական վայրկյանին նորէն Ֆրանսայի սոցիալիստական սանճին բռնեց։ Գործադուլ այս ու այն վայրում, կառավարության փոփոխություններ և իրարանցում։ Չեմ հասկնար, ե՞րբ վերջապէս սա Ֆրանսան «հեղափոխության» ախտէն ազատվի։ Ե՞րբ պէտք է սա պետությունն դադարի պրոֆեսիոնալ հեղափոխական ըլլալէ։ Ինչո՞ւ Ռուսաստանին չի նայեր ու իրեն խղճար։Բուժելու համար կառաջարեմ Ամերիկային անգլիական աղ տալ Ֆրանսային, որ ստամոքսն աղէկ մը մաքրվի, ապա կերակրել ու հանել օդափոխության։ Հողն, ինչպէս կերևի վարակված է այդ երկրի։ Կարելի է Գերմանիո հետ հողերու փոխանակություն կատարել․ եթէ այս ալ չօգնեց, ուղղակի, ինչպէս Աստվածաշունչի մէջ Սամսոնն երկու աղվեսներու պոչերը իրար կապեց ու վառված ջահ մը կախելով փղշտացոց ցորեններու դէզին մէջ թողեց՝ պէտք է Ֆրանսան ու Ռուսաստան իրար կապելով կերպ վառել։ Ուրիշ ճար չկա։

Լեռ Կամսար, 1947թ․

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին