▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է ասեն բռնաբարված հայ կնոջ արձանն է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երևան-Սևան մայրուղին մեր ամենակարևոր, ամենա ծանրաբեռնված զբոսաշրջային երթուղին է և պետք է մշտապես ուշադրության կենտրոնում պահել: Կառավարության, համապատասխան նախարարությունների, Կոտայքի, Գեղարքունիքի մարզպետարանների պաշտոնյաները հավանաբար այդտեղով չեն անցնում, նրանք շատ զբաղված են, չեն հանգստանում…
Հետաքրքիր է այդ պաշտոնյաները, եթե զբոսաշրջիկների հետ հայտնվեն <<չայնիի>> ոլորաններում Խաչատուր Հակոբյանի քանդակած <<պառկած աղջկա>> կամ Չարենցավանի մոտի Դավիթ Բեկջանյանի <<Հավերժության ժապավեն>> պղնձաձույլ թալանված, <<տանջահար>> արված, հայկական ծագումով թաթար-սելջուկների արշավանքներին չդիմացած արձանների մոտ, ինչպե՞ս կբացատրեն, թե ինչու են այդ վիճակում, ինչու են լլկված և ինչ են խորհրդանշում…
Պետք է ասեն բռնաբարված, տանջահար արված հայ կնոջ արձա՞նն է…Ի՞նչ անուն են տալու այդ ամենին, ինչպե՞ս են բնութագրելու կամ իրենց լեզվով ասած <<կրուտիտ>> անելու…
Լավ, մեկն ու մեկը թասիբ չունի վերանորոգի, հետն էլ գովազդվի, հսկողություն իրականացնի կամ տեսախցիկներ տեղադրի, տեսնենք հազարամյա մշակույթ ունեցող ազգի որ շան տղա ներկայացուցիչն է թրքանում ու թալանում, ավիրում ու մոլագար պիգմալիոնի նման լլկում այդ արձանները…Գոնե հիմա, երբ զբոսաշրջության սեզոնն է սկսում, գուցե պետք է շտապ ինչ-որ բա՞ն նախաձեռնել, վերանորոգել, վերակառուցել…
Եվ հաջորդը…
Աստված կսիրեք, կանոնակարգեք, մի բան ձեռնարկեք, մի թույլատրեք սպիտակ քարերով մայրուղուն հարող բլրակները <<զարդարեն>> անգրագետ, անճաշակ գովազդներով, կուսակցությունների, սիրած աղջիկների անուներով…
Գեղեցիկ չէ, սիրուն չէ, շատ անճաշակ է…Ինչպես հիմա են շատ նշում` հայեցի չէ…

Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին