▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում քաղաքացիներն ու ոստիկանները հետապնդել են Lexus-ով փախչող գողերին, ովքեր մեքենաների ջարդ են արել. shamshyan.com

 

Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 1-ին գումարտակի 1-ին և 2-րդ վաշտերի աշխատակիցները գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Արմեն Դանիելյանին և Արման Գրիգորյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք վարձույթի սրահից վերցնում են Lexus մակնիշի 35 LD 066 համարանիշի ավտոմեքենան և փորձում այդ ավտոմեքենայով գողություն կատարել, իսկ մինչ այդ ավտոմեքենայի վրայից հանում են համարանիշները:
Աբովյան փողոցոմ՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, քաղաքացիները նկատում են, որ նրանք փորձում են գողություն կատարել և երբ մոտենում են նրանց, վերջիններս Lexus-ով դիմում են փախուստի՝ ճանապարհին հարվածելով թույլատրելի հատվածում կայանված մի քանի ավտոմեքենաների:
Քաղաքացիների և ՊՊԾ աշխատակիցների կողմից նրանց հետապնդում և հասնում են մինչև Խորենացի փողոց՝ «Ոսկու աշխարհ»-ի մոտ, որտեղ Mitsubishi-ի երիտասարդ վարորդը, նորից վտանգելով իր կյանքը, կարողանում է նրանց առջև իր մեքենայով արգելապատնեշ ստեղծել, իսկ հանցագործները կարողանում են Խորենացի փողոցից էլ ճողոպրել:
Աղբյուրը <a href="http://168.am/2015/05/29/496475.html">© 168.am</a></br>

shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 1-ին գումարտակի 1-ին և 2-րդ վաշտերի աշխատակիցները գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Արմեն Դանիելյանին և Արման Գրիգորյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք վարձույթի սրահից վերցնում են Lexus մակնիշի 35 LD 066 համարանիշի ավտոմեքենան և փորձում այդ ավտոմեքենայով գողություն կատարել, իսկ մինչ այդ ավտոմեքենայի վրայից հանում են համարանիշները:

Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, նրանք փորձում են գողություն կատարել թույլատրելի հատվածում կայանված Mercedes G մակնիշի 89 SL 888 համարանիշի ավտոմեքենայից: Ավտոմեքենանյի տերը նկատում է նրանց և մոտենում, իսկ վերջիններս Lexus-ով դիմում են փախուստի՝ ճանապարհին հարվածելով թույլատրելի հատվածում կայանված մի քանի ավտոմեքենաների:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրանց հետապնդում են քաղաքացիները, ովքեր վտանգելով իրենց կյանքը՝ կարողանում են մասամբ կասեցնել հանցագործների փախուստը, իսկ մինչ այդ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցները Կենտրոն վարչական տարածքում ծառայություն կատարելիս տեղեկություններ են ստանում դեպքի մասին և նույնպես սկսում են որոնել կասկածյալ գողերին: Քաղաքացիների և ՊՊԾ աշխատակիցների կողմից նրանց հետապնդում և հասնում են մինչև Խորենացի փողոց՝ «Ոսկու աշխարհ»-ի մոտ, որտեղ Mitsubishi-ի երիտասարդ վարորդը, նորից վտանգելով իր կյանքը, կարողանում է նրանց առջև իր մեքենայով արգելապատնեշ ստեղծել, իսկ հանցագործները կարողանում են Խորենացի փողոցից էլ ճողոպրել:

ՊՊԾ գնդի աշխատակիցներն ու հետապնդող քաղաքացիները «Ոսկու աշխարհ»-ի շենքի հետնամասում հայտնաբերում են Lexus-ը, սակայն կասկածյալները չկային: Ոստիկանները կարճ ժամանակում նրանց հայտնաբերում են Lexus-ի հայտնաբերման վայրից մի քանի մետր այն կողմ՝ թթի ծառի վրա, ովքեր սկզբից հերքում էին, թե իրենք կապ չունեն Lexus-ի հետ, պարզապես առավոտ շուտ սիրտները թութ է ուզել և եկել են թութ ուտելու:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին