▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վառնայի Ս. Սարգիս եկեղեցու բակում տեղադրվեց հայ ֆիդայիներին նվիրված հուշաքար

Մայիսի 28-ին Վառնայի հայ համայնքում մեծ հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի առաջին հանրապետության անկախության տոնը: Ինչպես հաղորդում է «Կանթեղ Արարատյան» կայքի թղթակիցը Վառնայից, այս տոնի առթիվ քաղաքի Ս. Սարգիս հայկական եկեղեցու բակում բացվեց հայֆիդայիներին նվիրված հուշաքար Վառնայի Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամների անմիջական մասնակցությամբ: Նրանց առաջարկով համայնքի գրեթե բոլոր հայերն ու հայկական կազմակերպությունն իրենց ֆինանսական մասնակցությունն էին բերել քաջորդիներին նվիրված հուշաքարի տեղադրման համար:

Բացման արարողության ժամանակ հուշաքարի օրհնության կարգ կատարեց համայնքի հոգևոր հովիվ Տեր Բարթուղիմեոս քահանա Հակոբյանը և իր տոնական պատգամն ուղղեց ներկաներին. «Այսօր մեծ ուրախություն է հայ ժողովրդի համար, քանի որ հենց այս ֆիդայիների թափած արյան արդյունքում կատարավեց հայ ժողովրդի դարավոր երազանքը, Հայաստանը դարձավ անկախ հանրապետություն, նրանք պայքարեցին հանուն հայ ժողովրդի ազատության, պայքարեցին, որ հայը կարողանա իր սեփական երկրում ազատ խոսի հայերեն: Այսօր մենք հավերժացնելով նրանց հիշատակը տեղադրված հուշաքարի տեսքով, պետք է կարողանանք նաև մեր սրտերում հավերժացնել պայքարը հանուն հայապահպանության»:

Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ Վառնայի Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ատենապետ Գևորգ Թախմեսյանը, ինչպես նաև հուշաքարի տեղադրման գործում իր անխոնջ մասնակցությունը բերած Մկրտիչ Ծերունյանը:

Արարողությունը գեղեցկացրեցին Վառնայի «Գայանե Մարաշյան» անվան պարախմբի երեխաները իրենց սքանչելի պարերով: Արարողության վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին