▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը փայլուն կերպով իրականացնում է Հայաստանն առանց հայերի ծրագիրը

Ռեժիսոր, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը և դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժիշտն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին էլեկտրաէներգիայի թանկացումից ու  մտավորականների վերաբերմունքից:

«Եթե մի վնաս չտան՝ չեն կարողանա քնել. Էլեկտրաէներգիան չթանկացնեն՝ փոխարենը կարող են ավելի վատ բան անել: Ինչպես տեսանք՝ տրանսպորտը չկարողացան թանկացնել, գազը թանկացրեցին, գազը չլիներ՝ հացը կթանկցանեին: Ասում են՝ չարը մինչև օրվա վերջ որ մի վատ բան չանի՝  չի կարողանա քնել: Ուզում եմ հիշեցնել Նժդեհի խոսքը՝ ասում է՝ սոցիալապես որքան  արդար, այնքան զորեղ է հայրենիքը: Եթե մենք որպես չափանիշ վերցնենք արդարությունը, սարք ստեղծենք, անունն էլ՝ արդարաչափ, չափենք մեր զորությունը և ինչքան արդարություն լինի Հայաստանում, ապա  այնքան զորեղ կլինենք: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վիճակ կլինի»,-ասաց Դանիել Երաժիշտը՝ շարունակելով.

«Մեզ ծնկի են բերում սովի, թանկացումների միջոցով: Ով ժողովրդին նեղում է, նա Հայրենիքին է վնասում: Մի իմաստուն խոսք կա՝ որքան իրերը թանկանում են, այնքան մարդն էժանանում է: Էժան հայություն ո՞ւմ է պետք: Պտղաբեր ծառի տակ նստած՝ սովից մեռնում ենք, բա կարելի՞ է»:

Նիկոլայ Ծատուրյանն էլ նշեց, որ Կառավարությունը փայլուն կերպով իրականացնում է Հայաստանն առանց հայերի ծրագիրը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին