▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ ասել է «պետությունը կհոգա հոսանքի թանկացման ծախսերը». գողերին բռնեք, դատեք, գողոնը վերադարձրեք

Ի՞նչ ասել է, - պետությունը կհոգա հոսանքի թանկացման ծախսերը...
Ասել է թե, - գողին չպատժելը՝ մի կողմ, ձեր հաշվին ,,կփակենք,, լրացուցիչ կեղեքումը...
գումարած՝ 
կոռուպցիոն լայն հնարավորությունների /խոմ հայրական բոստանից չէ, որ բյուջեում նոր բաժին կծլի.../ նոր դաշտ կձեւավորվի... 
Բյուջե ասածն ինչի՞ց է ձեւավորվում՝ ժողովրդի գրպանից վճարվող հարկերից, ոչ թե օդից...
Եղբայր, մի ,,հոգացեք,, ժողովրդի հոգսը...
Գողերին բռնեք, դատեք, գողոնը վերադարձրեք, նստացրեք, տուգանեք...
Ի՛նչ եք հեքիաթներ պատմում...

Աշոտ Ադամյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին