▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ ենք բոլորս հոսանքի համար նույն սակագինը մուծում

Մի հարց, որը էս պահին գուցե երկրորդական ա, բայց, առհասարակ, կարևոր.
Խի՞ ենք սաղս՝ ես իմ գեյզերով, կոմպով, 2 լյուստրով ու հեռուստացույցով, Մանումենթում եքա առանձնատուն ունեցող Հովիկ Աբրահամյանը ու հեռու գյուղում ապրող մի հատ լամպ վառող տատիկը հոսանքի համար նույն սակագինը մուծում: Բոլորիս սպառումը, համակարգի վրա առաջացրած ծանրաբեռնվածությունը ու մեզ սպասարկելու համար ծախսերը տարբեր են, չէ՞: Խի՞ չի էն տատիկը մուծում 20 դրամ, ես՝ 40, իսկ Հովիկ Աբրահամյանը՝ 100:
Վրաստանում գիտե՞ք ոնց ա: մինչև 100 կվտժ մի գին ես մուծում, 101-300 կվտժ վառելուց՝ մի քիչ թանկ, 300+ կվտժ վառելու դեպքում՝ էլի մի քիչ թանկ: Բացի դրանից, Թիֆլիսի բնակիչը մի քիչ թանկ ա մուծում, շրջանների բնակիչները՝ մի քիչ էժան: Արդար ա՞: Արդա՛ր ա:

Նիկոլայ Թորոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին