▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ եղավ անմոռուկի հետ…

Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ դարձած անմոռուկը անհետացավ ապրիլի 24-ից օրեր անց: Ամբողջ Երևանը և մարզերը կարծես դարձել էին «անմոռուկի փունջ»:

Տարբեր որակի, չափսերի և գների անմոռուկներ կարող էիր գնել ամենուր՝ գետնանցումներում , կրպակներում, մեծ և փոքր առևտրի կենտրոններում ,անգամ փողոցում հանդիպած արևածաղիկ վաճառող տատիկից: Կգտնեիր անգամ անմոռուկի տեսք ունեցող վզնոցներ, ականջողեր, մազակալներ , անգամ անձրևանոց:

Անմոռուկը ամենուր էր ՝ խանութների, սննդի կետերի (նկատել եմ անգամ հասարակական զուգարանի դռան վրա), ամեն 2-րդ մեքենայի ապակիների և ամենաանհավանական վայրերում: Փակցնում էին չիմանալով խորհրդանիշի իմաստը,արժեքը և նշանակությունը: Այդ օրերին հեռուստատեսությամբ բոլորը եթեր էին դուրս գալիս անմոռուկի կրծքանշանով ,այնուհետև ապրիլ ամսի վերջանալուն պես անմոռուկները անհետացան հագուստի վրայից :

Կրթության և գիտության նախարարության հրամանով Հայաստանի բոլոր դպրոցներում պարտադիր կերպով յուրաքանչյուր դասարան պետք է պատրաստեր ամենաքիչը 150 թղթե անմոռուկ , ու՞ր են այդ անմոռուկները , ի՞նչ նպատակով էին դրանք պատրաստվել : Իզուր չէ ասված՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Իսկ 100-րդ տարելիցը դեռ շարունակվում է հարգելի ազգակիցներ:

 Հեղինակ ՝ Մադաթ Սադոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին