▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն ինչ հիմա ասվում է ՀԷՑ-ին, նույնությամբ վերաբերում է նաև «Գազպրոմ Արմենիային»

 

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման այս չարաբստիկ որոշումը կայացվեց, որովհետև «ԳազպրոմԱրմենիան» հանգիստ, առանց լուրջ բողոքների, ընդվզումների կուլ տվեց գազի թանկացումը, զարմանալիորեն շատ հանգիստ: Մինչդեռ այնտեղ ավելի անհասկանալի երևույթներ ու շատ ստվեր կա…Իսկ ընդհանուր առմամբ, այն ինչ հիմա ասվում է ՀԷՑ-ին շռայլությունների, յուրացումների, անկազմակերպվածության, վատնումների, կասկածելի գործարքների վերաբերյալ, նույնությամբ վերաբերում է նաև իրենց: Ուստի «ԳազպրոմԱրմենիայի» ղեկավարները ևս, որոնք հսկայական անձնական կարողություններ են կուտակել, պետք է արդեն խորհեն, մտածեն ու սկսեն կարգավորել ու մտածել նաև պետության և ՀՀ քաղաքացիների բարօրության մասին:
Արդեն սթափվելու ժամանակն է…Գուցե նաև ուշացել է…
Հայկական շուստրիությունը պաշտոնի ընձեռած հնարավորություններից քաղել, օգտվել մինչև վերջին կաթիլը անձնականի համար, պետք է գոնե աստիճանաբար արդեն փոխարինինվի պետական մտածողությամբ…Հայաստանում պետական մակարդակով արդեն պետք ձևավորել նման մթնոլորտ, որպեսզի յուրաքանչյուր չարաշահող իմանա, որ դամոկլյան սրի նման գլխին կանգնած են օրենքը և պետական մտածողությամբ աշխատող իրավապահները:

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

 Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման այս չարաբաստիկ որոշումը կայացվեց, որովհետև «ԳազպրոմԱրմենիան» հանգիստ, առանց լուրջ բողոքների, ընդվզումների կուլ տվեց գազի թանկացումը, զարմանալիորեն շատ հանգիստ: Մինչդեռ այնտեղ ավելի անհասկանալի երևույթներ ու շատ ստվեր կա…

Իսկ ընդհանուր առմամբ, այն ինչ հիմա ասվում է ՀԷՑ-ին շռայլությունների, յուրացումների, անկազմակերպվածության, վատնումների, կասկածելի գործարքների վերաբերյալ, նույնությամբ վերաբերում է նաև իրենց: Ուստի «ԳազպրոմԱրմենիայի» ղեկավարները ևս, որոնք հսկայական անձնական կարողություններ են կուտակել, պետք է արդեն խորհեն, մտածեն ու սկսեն կարգավորել ու մտածել նաև պետության և ՀՀ քաղաքացիների բարօրության մասին:Արդեն սթափվելու ժամանակն է…Գուցե նաև ուշացել է…

Հայկական շուստրիությունը պաշտոնի ընձեռած հնարավորություններից քաղել, օգտվել մինչև վերջին կաթիլը անձնականի համար, պետք է գոնե աստիճանաբար արդեն փոխարինվի պետական մտածողությամբ…Հայաստանում պետական մակարդակով արդեն պետք ձևավորել նման մթնոլորտ, որպեսզի յուրաքանչյուր չարաշահող իմանա, որ դամոկլյան սրի նման գլխին կանգնած են օրենքը և պետական մտածողությամբ աշխատող իրավապահները:

Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին