▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրապետյանն իր դեմ Սարգսյանի ներկայացրած հայցը համարում է անհիմն.galatv.am

ԳԱԼԱ-ն գրում է.ՀՀ նախկին վարչապետ, օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված, բայց ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակված Տիգրան Սարգսյանը դատական հայց է ներկայացրել սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանի դեմ՝ իրեն զրպարտելու համար:

Սարգսյանն ընդդեմ Հայրապետյանի հայցադիմումը ներկայացրել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նախկին վարչապետը պահանջում է Հայրապետյանից հօգուտ իրեն գանձել 1 միլիոն դրամ եւ հերքել այն տեղեկատվությունը, որն ինքը համարում է իր «բարի համբավի եւ արժանապատվության ոտնահարում»:

«Ես ոչ մեկին չեմ զրպարտել, նման բան չեմ արել: Չգիտեմ՝ ինչ է ուզում արած լինի»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում այսպես պատասխանեց Փայլակ Հայրապետյանը:

Դատարանում Փայլակ Հայրապետյանի շահերը կպաշտպանի ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գրիշա Բալասանյանը: ԳԱԼԱ-ի հետ զրույցում Բալասանյանն ասաց, որ դեռեւս գործի ամբողջական մանրամասներին չի ծանոթացել, բայց հայցը համարում է անհիմն:

«Այնտեղ նախկին վարչապետը չի հիմնավորել, թե Փայլակ Հայրապետյանը ինչ գործողություններով կամ ինչ արտահայտություններով է վիրավորել նախկին վարչապետին: Հետեւաբար այս առումով պետք է արձանագրեմ, որ հայցն անհիմն է: Դատական գործընթացի ընթացքում կարծում եմ՝ Տիգրան Սարգսյանի ներկայացրած հայցադիմումը կմերժվի»,-ասաց Գ.Բալասանյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին