▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արշակունյաց պողոտայում քաղաքացին նստել էր գովազդային վահանակի վրա և փորձում էր վնասել իրեն

Մայիսի 30-ին, ժամը 17.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 30 շենքի մոտակա վերգետնյա անցումի մոտ քաղաքացին նստել է գովազդային վահանակի վրա և փորձում է վնասել իրեն` կտրելով երակները. անհրաժեշտ փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Փրկարարները և հրշեջ-փրկարարները վերգետնյա անցումի գովազդային վահանակի (մոնիտոր) վրայից իջեցրել են Կ. Մ.-ին (ծնվ.1964թ.), ով վնասել էր երակները, ցուցաբերել համապատասխան օգնություն:

«911» ծառայության հոգեբան - խորհրդատուն դեպքի վայրում քաղաքացի Կ.Մ.-ին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական օգնություն:

Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին:

 

Լուսանկարն ու տեսանյութը`video-ner.ru

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին