▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամոթ է, Վեհափառ...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Բոլոր այս օրերին սպասում էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս կոչվող Գարեգին Բ-ն խոսք կասի, իշխանությանն ու ժողովրդին ուղղված խոհեմության կոչ կհնչեցնի, կխոսի ժողովրդի, իր հոտի անունից, կդատապարտի հունիսի 23-ի բռնարարքները...Կվարվի այնպես, ինչպես 1988-ին վարվեց սրբանուն Վազգեն Առաջինը...
Բայց կաթողիկոսը լռեց: Իրեն պահեց շաղիքոտ մի տղեկի պես, իրեն պահեց ժողովրդից զատված ու միայն ու միայն սեփական բարեկեցության մասին մտածող ոսկեսերի պես...
Այլ կերպ նա չէր կարող վարվել, որովհետև ծպտյալ օլիգարխ է, իշխանությունների սպասարկու, հանցագործների ընկեր ու բարեկամ, ժողովրդի հակառակորդ, ժողովրդին ատող:
Հրաշալի առիթ էր՝ մաքրագործվելու, մոռացնել տալու հունվարի12-ի ողբերգական դեպքերից հետո դրսևորած ոչ քրիստոնեական վարքը: Բայց Գարեգին Բ-ն այս անգամ էլ լռեց: Երևի վախեցավ, որ շատ բան կարող է բացահայտվել, կարող է հանկարծ պարզվել, թե ինքն էլ ատոմակայանից տարված ,,լևի գիծ,, կարող է ունենալ, կարող էր հանկարծ համաժողովրդական հուզումը վերածվել պայքարի հարստահարիչների դեմ, ու ժողովուրդն իմանար, որ Գարեգին Բ-ն մաս է կազմում թալանչիական իշխանավորների, որ իր ենթակայության տակ բազմաթիվ փողաբեր հաստատություններ ունի...
Ամոթ է, Վեհափառ, հոտին անտեր թողնողն իրավունք չունի նրա առաջնորդն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը կոչվել...
Ամոթ է, Վեհափառ, ուշքի եկեք, դարձեք դեմքով դեպի հավատացյալ հոտը...
Կամ էլ, քաջություն ունեցեք և լքեք Գրիգոր Լուսավորչի գահը...

Լևոն Մութաֆյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին