▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է միավորվեն ժողովրդի պահանջի շուրջ, այլ ոչ թե սեփական ամբիցիաներով առաջնորդվեն

 

Այդպես էլ եղավ, բայց նրանք համ նահանջեցին, համ սխալվեցին:
Սխալվեցին, քանի որ իրենք իրենց իսկ սահմանած կանոններին դեմ գնացին:
Չես կարող օրեր շարունակ գործել համընդհանուր որոշմամբ, հայտարարել, որ գործելու ես ինչպես ժողովուրդը կորոշի և փորձել պարտադրել քո որոշումը, չտալով նահանջելու համար բավարարող հիմնավորումներ: 
Միգո՞ւցե վեց օրյա գովեստի խոսքերը չափից ավել ինքնավստահություն ներշնչեցին նրանց, որ նրանք կարծեցին թե ժողովուրդը կգնա նրանց ետևից, անկախ ամեն ինչից: 
Ժողովուրդը հոգնել է սպասելուց: Նրանք էլ ոչ ոքի չեն հավատում և ուզում են լուծումներ տեսնել: Բոլորն էլ հասկանում են, որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ խաբում է իրենց: Ժողովուրդը գիտակցում է, որ այս թանկացմամբ չի ավարտվելու և նոր թանկացումներ են լինելու: Նրան էլ ի վիճակի չեն համբերել:
«էշ մի սատկի, գարուն կգա» չեն ուզում լսել, որովհետև այդ գարուններից շատ եղան, բայց լուծում չեղավ:
Շարժումը չի կարող իմ և քո լինել: Դա բոլորինն է: Եվ եթե մեկը հրաժարվում է առաջնորդել, ապա նրա փոխարեն գալիս են ուրիշները: Նրանք էլ սխալվեն, նրանց էլ կփոխարինեն:
Այնպես որ, եթե պայքարի ելածների ելածների նպատակը մեկն է, ուրեմն պետք է միավորվեն ժողովրդի պահանջի շուրջ, այլ ոչ թե սեփական ամբիցիաներով առաջնորդվեն:
Աստված բոլորիս պահապան:

Արման Մուշեղյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին