▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում նստացույցը շարունակվում է

 

Երեկ մինչեւ կեսգիշեր մարդաշատ էր նաեւ Գյումրու Թատերական հրապարակը: Մայրաքաղաքում ընթացող զարգացումներին զուգահեռ գյումրեցիների թիվը Թատերական հրապարակում ավելանում էր, այնուհետ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող ու նստացույց իրականացնող ակտիվիստները հայտարարեցին՝ եթե ոստիկանությունը ուժ կիրառի Բաղրամյան պողոտայի քաղաքացիների նկատմամբ, Գյումրիում կդիմեն զանգվածային անհնազանդությունների: Այս հայտարարությունից հետո ոստիկանությունը սկսեց ուժեր կենտրոնացնել Թատերական հրապարակում եւ հարակից տարածքներում, որից հետո հոգեւորականներ, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ այցելեցին Գյումրու Թատերական հրապարակ ու կոչ արեցին ակտիվիստներին կտրուկ քայլերի չդիմել: Ակտիվիստները շարունակեցին նստացույցը:  Գիշերն, այնուամենայնիվ, լարվածություն չի նկատվել, միջադեպեր չեն գրանցվել:
Այսօր՝ ժամը 18:00-ին, կրկին հավաքվելու են Թատերական հրապարակում՝ աջակցելու եւ զորակցելու մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին:

galatv.am-ը գրում է, որ երեկ մինչեւ կեսգիշեր մարդաշատ էր նաեւ Գյումրու Թատերական հրապարակը: Մայրաքաղաքում ընթացող զարգացումներին զուգահեռ գյումրեցիների թիվը Թատերական հրապարակում ավելանում էր, այնուհետ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող ու նստացույց իրականացնող ակտիվիստները հայտարարեցին՝ եթե ոստիկանությունը ուժ կիրառի Բաղրամյան պողոտայի քաղաքացիների նկատմամբ, Գյումրիում կդիմեն զանգվածային անհնազանդությունների:

Այս հայտարարությունից հետո ոստիկանությունը սկսեց ուժեր կենտրոնացնել Թատերական հրապարակում եւ հարակից տարածքներում, որից հետո հոգեւորականներ, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ այցելեցին Գյումրու Թատերական հրապարակ ու կոչ արեցին ակտիվիստներին կտրուկ քայլերի չդիմել: Ակտիվիստները շարունակեցին նստացույցը:  Գիշերն, այնուամենայնիվ, լարվածություն չի նկատվել, միջադեպեր չեն գրանցվել:
Այսօր՝ ժամը 18:00-ին, կրկին հավաքվելու են Թատերական հրապարակում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին