▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե հանրության մասնակցությամբ աուդիտ լինի, ապա Բիբինի կեղտերը միանգամից ջրի երես դուրս կգան

«Սա նոր Հայաստանն է: Նոր էր երիտասարդական ավյունը, համառությունը, քաղաքակիրթ պահվածքը, չարության բացակայությունը: Եվ այս ուրախության տոնը, որ բերեցին երիտասարդները՝ կցանկանայի ընդմիշտ մնար»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցի մասին՝ ասաց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն էլ ասաց, որ ողջունելի է այս շարժման գործունեությունը, ավելին, նրանք մեծ աշխատանք կատարեցին, քանի որ Հանրային խորհուրդը ավելի շուտ էր դիմել՝ աուդիտ անցկացնելու համար, սակայն անտարբերության էր մատնվել:

«Եթե հանրության մասանկցությամբ աուդիտ լինի, ապա Բիբինի կեղտերը միանգամից ջրի երես դուրս կգան: Ուստի, երիտասարդները պետք է հիմիկվանից հայտարարեն, որ եթե աուդիտի հանձնաժողովի ձևավորման կազմը մեր դուրը չեկավ, ապա վաղը կրկին հավաքվում ենք՝ շարունակելու մեր պայքարը: Եթե մեր կողմից ճանաչված ներկայացուցիչները չընդգրկվեցին այդ հանձնաժողովի կազմում, մենք վաղը շարունակում ենք ցույցը: Ու, եթե անարդար որոշում կայացվի, ավելի մեծ թափով ենք սկսելու ցույցը»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին